Հինգշաբթի , 17 Սեպտեմբերի 2026

«Հրապարակ»․ Սկսվեց ընտրողին կաշառելու սեզոնը

«Հրապարակ»․ Սկսվեց ընտրողին կաշառելու սեզոնը

Thu, 17 Sep 2026 08:15:29 +0400


Նոյեմբերի 29-ին Լոռվա մարզի Սպիտակ քաղաքում եւս ՏԻՄ ընտրություններ են տեղի ունենալու։ ՔՊ-ի թեկնածուն գործող համայնքապետ Քաջայր Նիկողոսյանն է: Քարոզարշավը դեռ չսկսված՝ Սպիտակի համայնքապետ Նիկողոսյանը գործի է անցել` համայնքներում ներքաղաքային տրանսպորտն է անվճար դարձրել, կազմակերպել է «ՖՐԵՍԿՈ» 13-րդ միջազգային փառատոնը, որի ամենաաշխույժ եւ ժպտերես մասնակիցը հենց ինքը` համայնքապետն է եղել:

Օրեր առաջ էլ Սպիտակի ավագանին համաձայնություն տվեց համայնքապետի ներկայացրած նախագծին, ըստ որի՝ 2027թ. հունվարի 1-ից Սպիտակի համայնքային ենթակայության մանկապարտեզները Սպիտակի քաղաքացիների համար կդառնան անվճար: Համայնքապետարանի պաշտոնական էջում գրված է, որ Քաջայր Նիկողոսյանի կողմից մանկապարտեզների ծառայությունն անվճար դարձնելու նախաձեռնությունը եղել է 2026 թվականի հունվարին, սակայն, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ընթացիկ տարում հնարավոր չէր փոխել ավագանու կողմից սահմանված տեղական տուրքերի եւ վճարների դրույքաչափերը, որոնք 2026 թվականի համար սահմանվել էին դեռեւս 2025 թ. տարեվերջին, ուստի դա հնարավոր կլինի անել 2027թ. հունվարի 1-ից։

Համայնքապետի առաջին տեղակալ Արտակ Մաթոսյանից հետաքրքրվեցինք, թե ինչի հաշվին է Սպիտակ քաղաքում քաղաքային տրանսպորտն անվճար դարձել, եւ երբվանից է բնակչությունն օգտվում անվճար տրանսպորտից։ «Անվճար տրանսպորտը գործում է օգոստոսի 1-ից՝ 1 քաղաքային եւ 20 գյուղական համայնքներում: Նախապես բյուջեով հաշվարկել էինք ծախսերը, մարտ ամսին մրցույթ հայտարարել` երթուղիներ ձեռք բերելու համար: Ասեմ, որ 2026 թվականի արտադրության երթուղայիններ ենք ձեռք բերել՝ համայնքային միջոցների հաշվին: Հունվարից էլ մանկապարտեզներն անվճար կլինեն»:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Մահաբեր և պատերազմաբեր «մեծ զորավարը»

Մահաբեր և պատերազմաբեր «մեծ զորավարը» Sun, 13 Sep 2026 19:45:28 +0400 ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով