Հինգշաբթի , 17 Սեպտեմբերի 2026

«Հրապարակ»․ Ծառուկյանին բանտարկեցին, սպորտն անտեր մնաց

«Հրապարակ»․ Ծառուկյանին բանտարկեցին, սպորտն անտեր մնաց

Thu, 17 Sep 2026 08:20:34 +0400


ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կալանավորման արդյունքում ոչ միայն նրա բիզնես կայսրությունն է տուժել, մարդիկ են անգործ մնացել, անգամ կենդանիներն են առգրավվել, այլ հատկապես հայկական սպորտն է հայտնվել վատ վիճակում:

Թեպետ ԿԳՄՍ նախարարությունը պետք է սպորտի հարցերով զբաղվեր, սակայն սպորտային գործիչները անելանելի վիճակում են հայտնվել: Օրինակ, Սամբոյի ֆեդրացիան արդեն մարզիկներից գումար է պահանջել` 600 հազար դրամ, որ նրանց ուղարկի Աշխարհի առաջնությանը մասնակցելու: Ֆեդերացիայի նախագահը մեզ հետ զրույցում ասաց, որ պետությունն այս տարի չի ֆինանսավորել իրենց, և իրենք ստիպված են մարզիկներից գումար ուզել, քանի որ նախկին հովանավորներն այլեւս չեն օգնում:

Մեր տեղեկություններով, Սամբոյիր ֆեդերացիայի հիմնական ծախսերը հոգացել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: Հիմա նա կալանավորվել է եւ հայկական սամբոն հայտնվել է փակուղու մեջ, իսկ պետական միջոցները միայն ՔՊ-ականներին բարձր աշխատավարձեր ու պարգեւավճարներ տալու համար են, այլ ոչ թե սամբոյի աշխարհի առաջնության մեկնելու համար ծախսերը հոգալու:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Երևանում ավտոմեքենաներ են հայտնվել տապալված տախտակամածի տակ

Երևանում ավտոմեքենաներ են հայտնվել տապալված տախտակամածի տակ Fri, 14 Aug 2026 21:12:45 +0400 Լրագրող Ոսկան Սարգսյանը …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով