Աշխարհահռչակ դերասանի թոռները հայտնվել են տնանկների կենտրոնում
Sun, 29 Nov 2026 19:30:31 +0400

Աշխարհահռչակ հոլիվուդյան դերասան Մորգան Ֆրիմանի երեք թոռները նրանց մոր՝ Մերիեն Քոսլի հետ հայտնվել են տնանկների ժամանակավոր ապաստարանում, որը գտնվում է Միչիգան նահանգում։ Կինը հայտարարել է, որ մի քանի անգամ դիմել է Ֆրիմանին՝ խնդրելով հինգ հազար դոլար օգնություն, որպեսզի իրենց չհանեն այն տնից, որտեղ բնակվում են, սակայն դերասանի խորհրդականից մերժում է ստացել։ Քասլը հանդիսանում է դերասանի որդու՝ Սայֆուլայ Ֆրիմանի նախկին կինը։ Վերջինս հայտարարել է, որ հեռացել է ամուսնուց՝ ընտանեկան բռնության պատճառով։Յոթ ամիս ճգնաժամային կենտրոնում անցկացնելուց հետո, կինն ու երեխաները օգնություն են ստացել՝ երկու տարով տուն վարձակալել կարողանալու համար։ Օգնության դադարեցումից հետո, սակայն նրանք հայտնվել են ֆինանսական խնդիրների մեջ։ Երեխաները ներկայումս վեց, ութ եւ տասնչորս տարեկան են։ Գտնվում են տեղի ոչ կառավարական կազմակերպություններից մեկի տրամադրած ապաստարանում։ Մերիեն Քասլը նաեւ հայտարարել է, որ ամուսնալուծության ընթացքում Մորգան Ֆրիմանի որդին չի կատարել ապահարզանի նախապայմանը եւ չի վճարել հարյուր հազար դոլար գումար, որը նախատեսված էր ամուսնալուծության գործով։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր