Չորեքշաբթի , 11 Նոյեմբերի 2026

Թույլ չենք տա, որ Արսեն Գևորգյանի մահը դառնա հերթական մոռացված դեպքը

Թույլ չենք տա, որ Արսեն Գևորգյանի մահը դառնա հերթական մոռացված դեպքը

Wed, 11 Nov 2026 12:04:00 +0400


«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Գոհար Մելոյանը հայտարարել է, որ իրենք հետևողական քայլեր են ձեռնարկելու՝ թույլ չտալու համար, որ կուսակից Արսեն Գևորգյանի մահը մնա առանց պատշաճ արձագանքի։

ԵՄ գրասենյակի դիմաց կազմակերպված բողոքի ակցիայի ժամանակ Մելոյանը նշել է, որ Գևորգյանն այլևս իրենց կողքին չէ, քանի որ պայքարում էր իր քաղաքի և հայրենիքի զարգացման ու հզորացման համար։

Նրա խոսքով՝ Հայաստանում կալանքը վերածվել է մահվան սպառնալիք պարունակող միջոցի, իսկ քաղաքական հայացքների պատճառով ընդդիմադիրների նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվում է ազատությունից զրկելը։ Մելոյանի գնահատմամբ՝ նման գործելակերպի նպատակը քաղաքական հակառակորդներին պատժելն է, և այդպիսի իրավիճակի զոհ է դարձել նաև իրենց թիմակիցը։

Կուսակցության ներկայացուցիչը պնդել է, որ իշխանությունների ճնշումները չեն սահմանափակվում միայն կալանավորումներով։ Նրա խոսքով՝ դրանց զուգահեռ կիրառվում են նաև անձանց պատիվն ու արժանապատվությունը խաթարող մեթոդներ՝ պետական ռեսուրսների, կեղծ օգտահաշիվների, տարբեր աջակիցների և բարձրաստիճան պաշտոնյաների ներգրավմամբ։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ Անմեղ մարդը բանտում մեծ սթրես է ապրում, երբ գիտի, որ ոչ մի հանցանք չի կատարել

«Հրապարակ»․ Անմեղ մարդը բանտում մեծ սթրես է ապրում, երբ գիտի, որ ոչ մի հանցանք չի …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով