Ադրբեջանցի գիտնականը՝ «Արեւելյան Զանգեզուր» տերմինի եւ խաղաղության մասին

Ադրբեջանցի գիտնականը՝ «Արեւելյան Զանգեզուր» տերմինի եւ խաղաղության մասին

Thu, 17 Sep 2026 13:45:14 +0400


«Ադրբեջանի պատմության մեջ ոչ ոք հայկական Սյունիքը «Արեւելյան Զանգեզուր» չի անվանել։ Դա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ստեղծած հասկացությունն է, որն անմիջապես դրվեց շրջանառության մեջ՝ 20 թվականի պատերազմից հետո»,- սոցկայքի իր էջում գրել է Բաքվի գիտահետազոտական ինստիտուտի գիտաշխատող Ալթայ Գեյուշովը։ «Միայն դա շատ ցցուն կերպով ցույց տվեց, թե որքան անբովանդակ է խաղաղության մասին նրա հռետորաբանությունը։ Եթե գոյություն ունի «Արեւելյան Զանգեզուր», ապա, ըստ տրամաբանության, պետք է լինի նաեւ «Արեւմտյան Զանգեզուր»։ Եվ մենք հիանալի հասկանում ենք, թե այդ եզրույթի ներքո որ տարածքը նա նկատի ունի։ Ադրբեջանական դասագրքերում էլ է գրված, որ ողջ Զանգեզուրը, այսինքն՝ հայկական Սյունիքը, հանդիսանում է ադրբեջանական սրբազան հող։ Եվրոպացի դիվանագետներն այնքան անտեղյակ չեն, որ չիմանան այդ կոնտեքստի մասին։ Եվ, այնուհանդերձ, նրանք շարունակում են քաջալերել եւ վերարտադրել այդ հռետորաբանությունը։ Եվ, ուրեմն, ինչպես կարելի է դրանից հետո հավատալ, որ նման Եվրոպան իրականում ցանկանում է խաղաղություն մեր ռեգիոնում։ Այդ առումով, ես մեծ տարբերություն չեմ տեսնում ռեգիոնի հանդեպ ռուս եւ եվրոպացի դիվանագետների ունեցած մոտեցումների մեջ։ Նույն՝ «բաժանիր որ իշխես» սկզբունքն է, նույն թշնամանքի կուլտիվացումը եւ նույն կայսրապետական տրամաբանությունը։ Դա, իհարկե, չի նշանակում, որ եթե այսօր նրանք քաջալերում են Ալիեւի հռետորաբանությունը, ապա եվրոպացիներն Ադրբեջանի կողմից են։ Նրանք այսօր կարող են աջակցել Ալիեւի իռեդենտիստական հռետորաբանությունը, վաղը՝ նույն էնտուզիազմով լինել հակառակ դիրքորոշման։ Սակայն տառապելու են տեղի բնակիչները։ Եվ երբեմն տպավորություն է ստեղծվում, որ նրանց տառապանքներն ընկալվում են որպես ընդունելի գին՝ նրանց շահերի, զարգացման ու ծաղկման դիմաց, որոնց ընդունված է անվանել քաղաքակիրթ աշխարհ»,- ասված է գրառման մեջ։

Իռեդենտիզմը պետության, ժողովրդի կամ կուսակցության այն քաղաքականությունն է, որը նպատակ ունի միավորելու ժողովրդին եւ միացնելու այն բոլոր տարածքները, որտեղ ապրում է տվյալ էթնիկ կամ լեզվական խումբը՝ այս պահին գտնվելով տարբեր պետությունների կազմում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Անհեթեթ մեղադրանքներ, զրո ապացույցներ. բացահայտվում են Ռուբեն Վարդանյանի գործի մանրամասները

Անհեթեթ մեղադրանքներ, զրո ապացույցներ. բացահայտվում են Ռուբեն Վարդանյանի գործի մանրամասները Mon, 12 Oct 2026 11:16:18…

16 րոպե ago

Հայաստանն ավելացրել է շոկոլադի մատակարարումը դեպի ՌԴ․ տասնյակում է

Հայաստանն ավելացրել է շոկոլադի մատակարարումը դեպի ՌԴ․ տասնյակում է Mon, 12 Oct 2026 11:00:56 +0400…

31 րոպե ago

#Ուղիղ․ ԱԺ արտահերթ նիստ

#Ուղիղ․ ԱԺ արտահերթ նիստ Mon, 12 Oct 2026 11:00:36 +0400 Latest news from Secure News…

32 րոպե ago

Մենք կազմաքանդվող հասարակություն ենք․ չարվի սա՝ ոչ մի բան արդյունք չի տալու

Մենք կազմաքանդվող հասարակություն ենք․ չարվի սա՝ ոչ մի բան արդյունք չի տալու Mon, 12 Oct…

60 րոպե ago

Բելառուսում ՀԱՊԿ զորավարժություններ են․ Հայաստանն էլի չի մասնակցում

Բելառուսում ՀԱՊԿ զորավարժություններ են․ Հայաստանն էլի չի մասնակցում Mon, 12 Oct 2026 10:30:17 +0400 Երկուշաբթի՝…

1 ժամ ago

Իրական տուժող Գագիկ Ծառուկյանը վերածվել է մեղադրյալի, իսկ իրական մեղադրյալները՝ տուժողի

Իրական տուժող Գագիկ Ծառուկյանը վերածվել է մեղադրյալի, իսկ իրական մեղադրյալները՝ տուժողի Mon, 12 Oct 2026…

1 ժամ ago