Այսօր վախենում ես Տիգրանաշեն ասել, վաղը կվախենաս Հայաստան ասել․․․

Այսօր վախենում ես Տիգրանաշեն ասել, վաղը կվախենաս Հայաստան ասել․․․

Thu, 17 Sep 2026 14:15:49 +0400


«Տիգրանաշենը» և «Քյարքին» երկու տարբեր բնակավայր չեն։ Նույն բնակավայրն են՝ տարբեր տեղանուններով։ Փաշինյանի ձևակերպումը՝ «Ես Տիգրանաշենի մասին չեմ ասում Քյարքի, ես Տիգրանաշենի մասին ասում եմ Տիգրանաշեն, Քյարքիի մասին ասում եմ Քյարքի», ուղղակի զազրելի է։ Սա նույնիսկ մանիպուլյացիա չէ, այլ՝ ուրացության փորձ։ Նույն աշխարհագրական վայրի վերաբերյալ խոսում է երկու անունով։ Անունները կարող են տարբեր լինել, բայց դրանք նույն բնակավայրն են։ Պատկերացնենք այսպես։ Հովհաննես անունով մեկը գնում է Ռուսաստան և նրան ռուսները Իվան են կոչում։ Դրանից Հովհաննեսը երկու մարդ չի դառնում։ Նույն մարդն է՝ պարզապես տարբեր լեզուներում տարբեր անունով։ Քյարքիի ու Տիգրանաշենի դեպքում էլ նույն տրամաբանությունն է՝ անունը փոխվում է, տեղը՝ ոչ։ Այդտեղ ադրբեջանցիներ են ապրել և գյուղի անունը հարմարեցրել են իրենց։ Փաշինյանը հայտնվել է նույն այն հոր դերում, որն ասում է․
-Իվանը իմ տղան չէ, Հովհաննեսն է իմ տղան։

Հոր դեպքում հասկանալի է, կմտածես, որ մարդու հոգեկան աշխարհում ինչ որ բան խաթարվել է։ Բայց Փաշինյանի մասին, որ, ոչ բարով, երկրի ղեկավար է, ի՞նչ մտածես։ Սայաթ-Նովային տարբեր ժողովուրդներ տարբեր կերպ են ներկայացրել, տարբեր անուններով ու մշակութային պատկանելությամբ են բնութագրել, բայց մարդը դրանից չի բազմապատկվել․ Սայաթ-Նովան նույն մարդն է։

Նույնն էլ այստեղ է։

Քյարքի՝ Տիգրանաշեն։ Տարբեր անուններ՝ նույն բնակավայր։

Հարցը շատ պարզ է․ եթե Քյարքին Տիգրանաշենը չէ, ապա ո՞ր Քյարքիի մասին է խոսքը։ Իսկ եթե հենց Տիգրանաշենն է, ապա ինչո՞ւ եք ձևացնում, թե երկու տարբեր բաների մասին եք խոսում։

Իսկ հիմա ամենահետաքրքիր մասը․ ասում է՝ «Քյարքի» եմ ասում, որ պատերազմ չսկսվի։ Այսինքն՝ պատերազմը կանգնած է դռանը, ձեռքը բռնակին, ու սպասում է՝ «Քյարքի» կասե՞ն, թե՞ «Տիգրանաշեն»։ Ու՞ր մնաց խաղաղությունդ։ Այսօր վախենում ես Տիգրանաշեն ասել, վաղը կվախենաս Հայաստան ասել․․․

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Մտադիր են ծխախոտի վաճառքը թույլատրել միայն անձնագրով

Մտադիր են ծխախոտի վաճառքը թույլատրել միայն անձնագրով Sun, 11 Oct 2026 00:15:53 +0400 Թուրքիան կարող…

2 ժամ ago

Ջեք Նիքոլսոնի հայտնի կացինը կհանվի աճուրդի

Ջեք Նիքոլսոնի հայտնի կացինը կհանվի աճուրդի Sat, 10 Oct 2026 23:30:15 +0400 Այն հայտնի կացինը,…

3 ժամ ago

Ինչպես պայքարել կրկնվող տագնապահարույց երազների դեմ․ խորհուրդներ է տալիս հոգեբանը

Ինչպես պայքարել կրկնվող տագնապահարույց երազների դեմ․ խորհուրդներ է տալիս հոգեբանը Sat, 10 Oct 2026 23:00:13…

3 ժամ ago

Քանի դեռ իշխանության ձախողումները քաղաքական հետևանքներ չեն ունենում, համակարգային խնդիրները չեն վերացվի

Քանի դեռ իշխանության ձախողումները քաղաքական հետևանքներ չեն ունենում, համակարգային խնդիրները չեն վերացվի Sat, 10 Oct…

4 ժամ ago

«Աստղային պատերազմների» հերոսի լուսային սուրը հանվել է աճուրդի

«Աստղային պատերազմների» հերոսի լուսային սուրը հանվել է աճուրդի Sat, 10 Oct 2026 22:30:07 +0400 «Աստղային…

4 ժամ ago

Թուրքիայում 15 տարեկանից ցածր երեխաներին կարգելվի օգտվել սոցցանցերից

Թուրքիայում 15 տարեկանից ցածր երեխաներին կարգելվի օգտվել սոցցանցերից Sat, 10 Oct 2026 22:15:32 +0400 Նոյեմբերի…

4 ժամ ago