«Հրապարակ»․ Ինչպե՞ս է գյուղի խմելու ջրում սնդիկ հայտնվել

«Հրապարակ»․ Ինչպե՞ս է գյուղի խմելու ջրում սնդիկ հայտնվել

Fri, 18 Sep 2026 10:25:49 +0400


Օրերս առողջապահության նախարարությունը հայտնեց, որ Սյունիքի մարզի սահմանամերձ Ծավ բնակավայրի բնակիչներից մեկը դիմել է «Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի Սյունիքի մասնաճյուղ՝ հայտնելով, որ իր բնակարանի ծորակից հոսող ջրում նկատել է մետաղական զանգված, ինչից հետո նրա տնից կատարել են ջրի նմուշառում։ Ստացված լաբորատոր հետազոտության արդյունքում նմուշում սնդիկի պարունակությունը սահմանային թույլատրելի շեմը գերազանցել է: Ապա կրկնակի նմուշառումներ են կատարվել չորս կետից, այդ թվում՝ ջրաղբյուրից եւ բնակիչների ծորակներից։ Ստացված արդյունքներով կրկին արձանագրվել են նույն ցուցանիշները։

Ծավ համայնքի վարչական ղեկավար Արմեն Ալեքսանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ դեռեւս հայտնի չէ, թե ինչպես է սնդիկը հայտնվել խմելու ջրում․ «Համապատասխան մարմինները զբաղվում են այդ հարցով։ Համայնքապետարանի ուժերով բնակիչներին առայժմ տրամադրում ենք խմելու ջուր, մինչեւ պաշտոնական տվյալներ ստանանք»։ Հարցին՝ նախկինում նման դեպքեր եղե՞լ են,՝ Ալեքսանյանը բացասական պատասխան տվեց․ «Պատմության մեջ սա առաջին դեպքն է, որ նման բան է տեղի ունեցել»։ Նա չցանկացավ պատասխանել հարցին, թե ջրի մեջ սնդիկի հայտնվելը կարո՞ղ է միտումնավոր է արվել՝ հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ Ծավ բնակավայրը սահմանամերձ է Ադրբեջանի հետ։ «Հրապարակման ենթակա որեւէ տեսակետ չունեմ»։

Առողջապահության նախարարությունը հորդորում է բնակիչներին` մինչեւ ջրի որակի վերականգնումը, զերծ մնալ ջրի օգտագործումից` խմելու եւ կենցաղային նպատակներով: «Վեոլիա ջուրն» էլ հայտարարել է, որ Ծավում իրենք չեն իրականացնում ջրամատակարարումը:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Խորհրդարանի պատմության համար աննախադեպ իրավիճակ է. Մեսրոպ Մանուկյան

Խորհրդարանի պատմության համար աննախադեպ իրավիճակ է. Մեսրոպ Մանուկյան Fri, 09 Oct 2026 23:50:00 +0400 «Կայացավ…

8 ժամ ago

Ռոնալդուի մայրը կարծում է՝ որդուն ըստ արժանվույն չեն գնահատում

Ռոնալդուի մայրը կարծում է՝ որդուն ըստ արժանվույն չեն գնահատում Fri, 09 Oct 2026 23:45:41 +0400…

8 ժամ ago

Ինչի համար է Թրամփը մրցանակ հանձնել Իլոն Մասկին

Ինչի համար է Թրամփը մրցանակ հանձնել Իլոն Մասկին Fri, 09 Oct 2026 23:30:30 +0400 ԱՄՆ…

8 ժամ ago

Մանրամասներ Հրազդանում դիտորդի մասնակցությամբ արձանագրված միջադեպից

Մանրամասներ Հրազդանում դիտորդի մասնակցությամբ արձանագրված միջադեպից Fri, 09 Oct 2026 23:19:23 +0400 Կենտրոնական ընտրական հանձնաժողովը…

9 ժամ ago

Հոկտեմբերի 12-ին լույս չի լինի բազմաթիվ հասցեներում

Հոկտեմբերի 12-ին լույս չի լինի բազմաթիվ հասցեներում Fri, 09 Oct 2026 23:15:27 +0400 «Հայաստանի էլեկտրական…

9 ժամ ago

Ինչպես են սպիտակուցներն օգնում նիհարելու ժամանակ

Ինչպես են սպիտակուցներն օգնում նիհարելու ժամանակ Fri, 09 Oct 2026 23:00:08 +0400 Սպիտակուցները վերահսկում են…

9 ժամ ago