ՔՊ-ականը բացահայտեց՝ ի՞նչն է Փաշինյանին պահում աթոռին

ՔՊ-ականը բացահայտեց՝ ի՞նչն է Փաշինյանին պահում աթոռին

Fri, 18 Sep 2026 15:45:05 +0400


ՔՊ պատգամավոր Հասմիկ Հակոբյանի հայտարարությունը՝ «Ադրբեջանից կրակոցի դեպքում չսպասեք պատասխան կրակոցի, դա ՀՀ-ին խաղաղություն չի բերի», հանրության տարբեր շերտերի մոտ տարբեր արձագանք առաջացրեց։

ՔՊ-ի քննադատական հատվածը շտապեց տեսնել իշխանության «խաղաղասիրությունը», իսկ շարքային քաղաքացին, որ մտածում է իր անվտանգության մասին, շատ ավելի պարզ հարց տվեց․ եթե հակառակորդը կրակում է, իսկ մենք չենք պատասխանում, ապա ո՞վ է մեզ պաշտպանելու։

Բայց Հակոբյանի խոսքի մեջ կա նաև մեկ այլ՝ գուցե չնախատեսված բացահայտում։ Նա խոսեց իշխանության ամենազգայուն կետի՝ Ադրբեջանի մասին։ Իշխանությունը իր քաղաքական շենքը կառուցել է «խաղաղության» հիմքի վրա, իսկ այդ հիմքի տակ, ըստ այս քաղաքական տրամաբանության, Ադրբեջանն է։ Բավական է Ալիևը դժգոհ լինի, նոր պահանջ առաջ քաշի կամ որևէ կոշտ քայլ անի, և այդ «խաղաղության» հիմքը կարող է ճաք տալ։

Այդ դեպքում հարցը Ադրբեջանի կրակոցին պատասխանել-չպատասխանելը չէ։ Հարցն ավելի մեծ է․ եթե Ադրբեջանը փլուզի խաղաղության գործընթացը, ի՞նչ է լինելու Փաշինյանի իշխանության հետ։

Ահա թե ինչու Հակոբյանի մեկ նախադասությունը քաղաքական այլ իմաստ է ստանում։ Եթե իշխանության համար յուրաքանչյուր ադրբեջանական կրակոց կարող է սասանել իր քաղաքական հենարանը, ապա ստացվում է՝ իշխանության կառուցած շենքը ոչ թե ամուր հիմքի, այլ ավազի վրա է։

Եվ Փաշինյանը դա բոլորից լավ գիտի։ Հետևաբար նրա նպատակը շենքը ամրացնելը չէ, այլ պարզապես փլուզումը հնարավորինս երկարաձգելը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ուկրաինային նոր առաջնո՞րդ է պետք․ Զելենսկին պատասխանեց Թրամփին

Ուկրաինային նոր առաջնո՞րդ է պետք․ Զելենսկին պատասխանեց Թրամփին Tue, 13 Oct 2026 00:00:14 +0400 Ուկրաինայի…

6 ժամ ago

Ձախողված մարդ, ձախողված կառավարում, իր ձախողումները որպես հաջողություն ու հաղթանակ ներկայացնելու խղճուկ փորձեր…

Ձախողված մարդ, ձախողված կառավարում, իր ձախողումները որպես հաջողություն ու հաղթանակ ներկայացնելու խղճուկ փորձեր... Mon, 12…

6 ժամ ago

«Կալասը նույնիսկ քարտեզի վրա չի կարող գտնել Վրաստանը». Կալաձե

«Կալասը նույնիսկ քարտեզի վրա չի կարող գտնել Վրաստանը». Կալաձե Mon, 12 Oct 2026 23:55:25 +0400…

6 ժամ ago

Newsweek-ը ներկայացրել է Վլադիմիր Զելենսկիին փոխարինող չորս թեկնածուի անուն

Newsweek-ը ներկայացրել է Վլադիմիր Զելենսկիին փոխարինող չորս թեկնածուի անուն Mon, 12 Oct 2026 23:45:09 +0400…

6 ժամ ago

Քանյե Ուեսթը 20 միլիոն դոլար է ստացել չեղարկված համերգների համար

Քանյե Ուեսթը 20 միլիոն դոլար է ստացել չեղարկված համերգների համար Mon, 12 Oct 2026 23:30:52…

6 ժամ ago

Բանավեճ՝ ԱԺ-ում, լարված իրավիճակ՝ Շինարարներում․ Օրվա ամփոփում

Բանավեճ՝ ԱԺ-ում, լարված իրավիճակ՝ Շինարարներում․ Օրվա ամփոփում Mon, 12 Oct 2026 23:10:16 +0400 Հոկտեմբերի 12-ի…

7 ժամ ago