Իշխանությունն ամեն կերպ խոչընդոտում է ընդդիմադիր ուժերի առաջադրմանը

Իշխանությունն ամեն կերպ խոչընդոտում է ընդդիմադիր ուժերի առաջադրմանը

Fri, 18 Sep 2026 18:15:03 +0400


Հոկտեմբերի 25-ին Հայաստանի 21 համայնքում անցկացվելու են ՏԻՄ ընտրություններ։ Լոռու մարզի Ֆիոլետովո եւ Արագածոտնի մարզի Շամիրամ համայնքներում, որտեղ ազգային փոքրամասնություններ են ապրում, տեղի են ունենալու մեծամասնական ընտրակարգով ընտրություններ, իսկ մնացած 19-ում՝ համամասնական։

Թեեւ ընտրություններին թեկնածուների առաջադրման վերջնաժամկետը սեպտեմբերի 20-ն է, սակայն թեկնածուները չեն շտապում ԿԸՀ դիմումներ ներկայացնել։ Հավանաբար պատճառն այն է, որ ինչպես ընդդիմադիրներն են ահազանգում, առաջադրման փուլում ճնշումներ են գործադրվում թենածուների վրա, որ ընդդիմության ցուցակներ չմտնեն։

Մեր աղբյուրի փոխանցմամբ, ընդդիմությունը որոշել է վերջին պահին ներկայացնել ընտրացուցակները եւ մինչ առաջադրումը թեկնածուների անունները չհայտարարել, որ մարդկանց չստիպեն` դիմումները հետ վերցնել: Անգամ խուսափում են անվանական նշելուց, թե որ համայնքներում են առաջադրումներ լինելու։

Ի դեպ ընտրություններին մասնակցելու պատրաստակամության մասին հայտարարած «Ապրելու երկիր», «Հզոր համայնք», «Ուժեղ Հայաստան», ՀՅԴ կուսակցությունները եւ «Հայաստան» դաշինքը նշված համայնքներից որեւէ մեկում չեն առաջադրվել եւ դեռ չեն բացահայտել իրենց թեկնածուներին։ Հատկանշական է, որ իշխանությունն էլ է հապաղում թեկնածուների առաջադրման հարցում։ Այս պահին միայն հայտարարվել է Գորիսում Առուշ Առուշանյանի հետ դաշինքով մասնակցության, եւ Ստեփանավանում Լոռի Բերդ խոշորացված համայնքի գործող ղեկավար Արայիկ Ներսիսյանի թեկնածության մասին։ Ստեփանավանում առաջադրվել է նաեւ գործող համայնքապետ Արմեն Գրիգորյանը, սակայն «Գործարար» կուսակցության ցուցակով։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Անկախության տոնը այլևս չի կարող լինել միայն երգ ու պարի, դրոշների կամ գեղեցիկ բառերի օր

Անկախության տոնը այլևս չի կարող լինել միայն երգ ու պարի, դրոշների կամ գեղեցիկ բառերի օր…

8 ժամ ago

Որքան է կազմում Ֆրանսիայի պետական պարտքը

Որքան է կազմում Ֆրանսիայի պետական պարտքը Mon, 21 Sep 2026 23:30:05 +0400 Ֆրանսիայի պետական պարտքը…

8 ժամ ago

Քննարկել ենք Ադրբեջանին, Հայաստանին և Թուրքիային վերաբերող հարցեր. Ջևդեթ Յըլմազ

Քննարկել ենք Ադրբեջանին, Հայաստանին և Թուրքիային վերաբերող հարցեր. Ջևդեթ Յըլմազ Mon, 21 Sep 2026 23:15:18…

8 ժամ ago

Որն է աշնանային ճիշտ սննդակարգը

Որն է աշնանային ճիշտ սննդակարգը Mon, 21 Sep 2026 23:00:49 +0400 Աշնան հետ, երբ եղանակն…

9 ժամ ago

Վերջապես Պուտինը և Միշուստինը շնորհավորել են Փաշինյանին․ օրվա գլխավոր լուրերը

Վերջապես Պուտինը և Միշուստինը շնորհավորել են Փաշինյանին․ օրվա գլխավոր լուրերը Mon, 21 Sep 2026 22:40:07…

9 ժամ ago

Հայտնի ֆուտբոլիստին տուգանել են 60 հազար եվրոյով

Հայտնի ֆուտբոլիստին տուգանել են 60 հազար եվրոյով Mon, 21 Sep 2026 22:30:01 +0400 Փարիզի Վերաքննիչ…

9 ժամ ago