Բիրիքով՝ տգետ

Բիրիքով՝ տգետ

Fri, 18 Sep 2026 18:45:28 +0400


«Մենք ոնց ասենք՝ տենց եք ավտո քշելու»: Երեկ չէ առաջին օրը Ալեքսանյան Վահագնը ԱԺ ամբիոնից հետույքը ճղում էր՝ ուրիշների հասցեին «տգետ» բառը շռայլելով: Վահագն Ալեքսանյանը թող կարդա վերոբերյալ չակերտակիր հաթաթան ու որոշի, թե ով է տգետը: Թերուս ախմախներ…

Այսօր, սակայն, սրանց տգիտությունից չենք խոսի: Առաջարկում եմ շոշափել վարչապետ կոչեցյալի տեղաշարժի պրոբլեմատիկան: Բանն այն է, որ վարչապետ կոչեցյալը սաստիկ նեղվում է, երբ մարդիկ արդարացիորեն բողոքում են իր կորտեժի խայտառակ պահվածքից, համարում, որ 10-15 ուղեկցող ավտոմեքենաներով վարչապետի հետույքը տեղաշարժելը նպաստում է Երեւանում եւ հանրապետության ավտոճանապարհներին խցանումների (ժամանոց, երբեմն՝ ավելի) առաջացմանը: Ես կլռեմ՝ ՆԳ նախարարը թող խոսի, ԱԱԾ տնօրենը, ՊՊԾ պետը, առողջապահության նախարարը… է՞լ ով կա այնտեղ… Հա, էկոնոմիկայի նախարարը, առեւտրի նորանշանակ նախարար Արարատ Միրզոյանը… Ինչպե՞ս են ազդում Փաշինյանի տեղաշարժերը երթեւեկության ընդհանուր վիճակի, մարդկանց հոգեվիճակի, երկրի տնտեսության, վերջապես՝ բնականոն առեւտրի վրա: Բոլորն էլ, վստահ եմ, կասեն՝ նեգատիվ: Հենց միայն այն, որ այդ տեղաշարժերն ուղեկցվում են հայհոյանքներով, շչակներով, վարչապետ կոչեցյալի անցյալի ու ներկայի մասին ամենաթունդ քննարկումներով, արդեն իսկ բավական է ասելու, թե ինչպիսի անցանկալի երեւույթի հետ գործ ունենք: Եթե Փաշինյանի օգտակար գործողության գործակիցը 0-ից մի փոքր բարձր լիներ, գուցե դեռ կարելի էր տանել ու ներել նրա տեղաշարժերի առաջացրած անհարմարությունները: Բայց հա՛մ գործակիցն է բացասական, հա՛մ ինքը՝ որպես մարդկային նատուրա: Դե եկ ու հանդուրժիր:

Տառացիորեն երեկ նախկին «ԿինոԵրեւանի» մոտ մեզ խստիվ կանգնեցրել էին, որ Փաշինյանի ավտոշարասյունը կառավարության շենքից դուրս գար, Տիգրան Մեծով իջներ ու ռադը քաշեր, գնար եսիմ ուր: Խցանումը, բնականաբար, հասավ Սիլաչի, դեռ մի բան էլ հեռու՝ մինչեւ կայարանի կողմերը: Մենք, որ «ԿինոԵրեւանի» մոտ էինք, տեսնում էինք, որ պատրաստվում են Փաշինյանի հետույքը դուրս բերել կառավարության շենքից: Տեսնում էինք, բայց չէինք հասկանում, թե ինչու են ճանապարհը փակել դուրս բերելուց 10-15 րոպե առաջ: Ի՞նչ եք կարծում, տաքսու հայ վարորդն այդ ընթացքում քանի՞ հայհոյանք կարող է տալ… Ուրեմն ձեզ ասեմ, որ մյուս վարորդներն էլ հետ չէին մնում նրանցից, ներառյալ կին վարորդները: Փաշինյանի պատասխանն այդ ամենին հետեւյալն էր. «Հանգիստ տնկվեք տեղներդ, մենք ոնց ասենք՝ տենց եք ավտո քշելու»: Ի՜նչ քննարկում, ի՜նչ բան, ի՜նչ մտածել, թե ոնց անենք՝ այդ փորձանքից, որ կոչվում է «վարչապետի տեղաշարժ», ազատվենք: Չհասկացա, էդ արդեն պետական ծառայություններին եք մարտահրավեր նետո՞ւմ… Ահա այս խնդրի փաշինյանական ընկալումը: Ասում է՝ հեծանիվ եմ քշում, խցանում է գոյանում՝ բողոքում եք, քաղաքում տեղաշարժվում եմ՝ բողոքում եք…

Իսկ ի՞նչ անենք, որ մեր բողոքներով վարչապետ կոչեցյալին չջղայնացնենք: Թերեւս երկու բան՝ կա՛մ հետեւենք նրա ցուցումին ու հանգիստ տնկվենք տեղներս, մինչեւ կորտեժն անցնի, կա՛մ էլ հիշենք ոչ թե իրեն, այլ ուրիշների, որոնք նույնպես պատասխանատու են այս անվերջանալի խցանումների համար: Երեւանի տարածքում, դիցուք՝ Ավինյանին, Սեւանի տրասին՝ Կոտայքի, Սեւանում՝ Գեղարքունիքի, Դիլիջանում՝ Տավուշի մարզպետներին: Այլապես Նիկոլին քրֆում, ինչ ասես՝ ասում են, իսկ վերոնշյալների տանձին էլ չէ: Նիկոլը, ինչ է, պետք է միայնա՞կ քաշի այդ լուծը: Ոչ, պարոն Ավինյան, Երեւանում խցանումներ են նույնիսկ այն ժամերին, երբ մեծարգո պարոն վարչապետն իր աշխատասենյակում հանգիստ նարդի է խաղում աշխատակազմի ղեկավարի հետ: Քաղաքում չքանդված փողոց չկա, ամենուր լայնակի փորված փոսեր են, պատշաճ ձեւով չլցված, կիսատ-պռատ աշխատանքներ: Մի օր Նիկոլին վերցնելու եմ՝ հետս քաղաքով պտտեմ: Ջհանդամը, թե էսկորտով «պռոբկա» չի լինի… Տանեմ, ցույց տամ քո քաղաքաշինությունը, պարոն Ավինյան, որ ինքն էլ հասկանա, թե ինչու են մարդիկ այդքան չհանդուրժող վարչապետի հետույքը քաղաքամայր Երեւանով տարուբերելու գործընթացի հանդեպ:

Թե բա՝ տգետ… Տգետները մեկը, երկուսը չեն, ախր, այս իշխանության մեջ: Բիրիքով են տգետ, ամեն մեկդ՝ ձեր գործում եւ անգերազանցելի:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Նախարար նշանակվելուց 3 ամիս առաջ ընկերություն է հիմնել

Նախարար նշանակվելուց 3 ամիս առաջ ընկերություն է հիմնել Fri, 18 Sep 2026 20:45:01 +0400 Օգոստոսին…

15 րոպե ago

Հետպատերազմական ռազմավարություն են մշակում

Հետպատերազմական ռազմավարություն են մշակում Fri, 18 Sep 2026 20:30:40 +0400 Սպիտակ տան վարչակազմն աշխատում է…

29 րոպե ago

Անվավեր է ճանաչվել Մասյացոտնի թեմի հոգևորականին բանկային գործարքներին օժանդակելու որոշումը

Անվավեր է ճանաչվել Մասյացոտնի թեմի հոգևորականին բանկային գործարքներին օժանդակելու որոշումը Fri, 18 Sep 2026 20:30:27…

29 րոպե ago

Վեհափառը «Save Armenia»-ի պատվիրակության հետ քննարկել է հայ գերիների և Արցախի ժառանգության հարցը

Վեհափառը «Save Armenia»-ի պատվիրակության հետ քննարկել է հայ գերիների և Արցախի ժառանգության հարցը Fri, 18…

37 րոպե ago

«Անավարտ խաղաղություն» գրքի մասին` մանկավարժականում

«Անավարտ խաղաղություն» գրքի մասին` մանկավարժականում Fri, 18 Sep 2026 20:15:54 +0400 Սեպտեմբերի 17-ին Մանկավարժական համալսարանում…

44 րոպե ago

«Կարևոր է հասկանալ, թե սրան մերժելուց հետո ինչ է լինելու»

«Կարևոր է հասկանալ, թե սրան մերժելուց հետո ինչ է լինելու» Fri, 18 Sep 2026 20:00:15…

59 րոպե ago