ՌԴ դեսպանն այցելել է Զանգեզուրի և Ագարակի կոմբինատներ

ՌԴ դեսպանն այցելել է Զանգեզուրի և Ագարակի կոմբինատներ

Sat, 19 Sep 2026 14:30:32 +0400


Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինն այցելել է Հայաստանի լեռնահանքային ոլորտի խոշոր ձեռնարկություններում՝ Զանգեզուրի և Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատներում: Ինչպես հայտնում է Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը, դեսպանը ձեռնարկություններ է գնացել Սյունիքի մարզ կատարած այցի շրջանակում:

Դեսպանին ուղեկցել են Հայաստանում Ռուսաստանի առևտրային ներկայացուցիչ Սերգեյ Սոլոմինը, Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարության ներկայացուցիչ Անաստասիա Իվանովան, Հայաստանում ռուսական արտահանման կենտրոնի ներկայացուցչության ղեկավար Վիգեն Ենոքյանը:

Ձեռնարկությունների ղեկավարները դեսպանին ծանոթացրել են տեխնոլոգիական գործընթացների արդիականացմանը, որոնք ուղղված են արտադրության ծավալների մեծացմանը և դրանց էկոլոգիական զարգացմանը, ինչպես նաև խոսել են տարածաշրջանի բնակիչների համար իրականացվող լայնածավալ սոցիալական ծրագրերի մասին:

Նշենք, որ վերջին տարիներին երկու ձեռնարկություններն էլ զգալի միջոցներ են ներդրել հանքաքարի վերամշակման նոր, ավտոմատացված գծերում։

Զանգեզուրի կոմբինատում աշխատում է մոտ 4 800 (Հայաստանի խոշորագույն արդյունաբերական ձեռնարկությունը), Ագարակում՝ շուրջ 1 100 մարդ։

Այցը տեղի է ունեցել ռուսական կապիտալով ձեռնարկությունների «ռեյդերային զավթման» մասին Ռուսաստանի Անվտանգության խորհրդի հայտարարությունների ֆոնին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

#Ուղիղ․ Սամվել Կարապետյանը Քննչական կոմիտեում է

#Ուղիղ․ Սամվել Կարապետյանը Քննչական կոմիտեում է Wed, 04 Nov 2026 16:58:42 +0400 Latest news from…

5 րոպե ago

Քննչականի դիմաց ենք․ ինչ է տեղի ունեցել և ինչ է տեղի ունենում

Քննչականի դիմաց ենք․ ինչ է տեղի ունեցել և ինչ է տեղի ունենում Wed, 04 Nov…

13 րոպե ago

Ուրիշ մեկը լիներ Կարապետյանի տեղը, վաղուց հանձնված կլիներ

Ուրիշ մեկը լիներ Կարապետյանի տեղը, վաղուց հանձնված կլիներ Wed, 04 Nov 2026 16:45:19 +0400 Փաշինյանն…

19 րոպե ago

Մեկնարկում է նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը

Մեկնարկում է նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը Wed, 04 Nov 2026 16:31:17 +0400…

33 րոպե ago

Տաքսու 5 ուղևորն ու «Ջիպ» մեքենայում գտնվող ընտանիքը զոհվել են

Տաքսու 5 ուղևորն ու «Ջիպ» մեքենայում գտնվող ընտանիքը զոհվել են Wed, 04 Nov 2026 16:05:17…

59 րոպե ago

Այն, ինչ հիմա կատարվում է «Ուժեղ Հայաստան»-ի շուրջ, ոչ մի աղերս չունի օրենքի հետ

Այն, ինչ հիմա կատարվում է «Ուժեղ Հայաստան»-ի շուրջ, ոչ մի աղերս չունի օրենքի հետ Wed,…

1 ժամ ago