5 անչափահաս երեխա ունեցող սահմանապահի ընտանիքը զրկել են նպաստից

5 անչափահաս երեխա ունեցող սահմանապահի ընտանիքը զրկել են նպաստից

Sat, 19 Sep 2026 14:45:33 +0400


Նոյեմբերյան համայնքի սահմանամերձ Կոթի գյուղի 46-ամյա բնակիչ Արթուր Սարուխանյանը պայմանագրային զինծառայող է, նա առաջնագիծն է պաշտպանում։ Արթուրն անչափահաս 5 երեխա ունի, նրա կինը չի աշխատում, իսկ թոշակառու ծնողներն առողջական խնդիրներ ունեն եւ դեղորայք գնելու համար ընտանիքը շատ գումար է ծախսում։ Կոթիի բնակիչները մեզ հայտնեցին, որ 5 անչափահաս երեխա ունեցող, դժվար վիճակում գտնվող Արթուր Սարուխանյանի ընտանիքը զրկվել է ընտանեկան նպաստից։

Նախկինում սոցիալական ծառայությունն` սահմանին ծառայող պայմանագրային զինծառայողների աշխատավարձը որպես ընտանիքի եկամուտ չէր հաշվում, սահմանը պաշտպանող զինծառայողի աշխատավարձը չէր իջեցնում նրա ընտանիքի կարիքավորության միավորը եւ մարդիկ նաեւ նպաստ էին ստանում։ Հիմա Փաշինյանի «հումանիստ» կառավարությունը, որը որոշել է մեկական միլիոն դրամով ավելացնել վարչապետի, նախագահի եւ մյուս բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերը, 9 հոգանոց ընտանիքի նպաստի փողը կտրել է: Զինծառայող Արթուրի ընտանիքը նպաստ չի ստանում, իսկ նույն գյուղում ապրող արհեստավորի ընտանիքը` 4 անձից կազմված ամսական 132 հազար դրամ ընտանեկան նպաստ է ստանում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Կան բազմաթիվ գործեր, որտեղ ես տուժող եմ, ես մաքուր եմ աշխատել. Հայկ Սարգսյան

Կան բազմաթիվ գործեր, որտեղ ես տուժող եմ, ես մաքուր եմ աշխատել. Հայկ Սարգսյան Wed, 25…

6 րոպե ago

Ալիեւյան սահմանադրության եւ ԹՐԻՓՓ-ի ուղիղ կապը

Ալիեւյան սահմանադրության եւ ԹՐԻՓՓ-ի ուղիղ կապը Wed, 25 Nov 2026 19:15:15 +0400 Խունտայի պարագլուխը պատահական…

11 րոպե ago

Մեր իշխանությունը չի տվել Արցախը, հակառակը. ՔՊ-ականը վրդովվեց

Մեր իշխանությունը չի տվել Արցախը, հակառակը. ՔՊ-ականը վրդովվեց Wed, 25 Nov 2026 19:13:41 +0400 Latest…

12 րոպե ago

Ղրիմում էլեկտրաէներգիայի մատակարարումը կրճատվում է 30 տոկոսով

Ղրիմում էլեկտրաէներգիայի մատակարարումը կրճատվում է 30 տոկոսով Wed, 25 Nov 2026 19:09:31 +0400 Ռուսաստանի վերահսկողության…

16 րոպե ago

Կինոմոսկվայում Մոնթե ֆիլմի պրեմերիան է

Կինոմոսկվայում Մոնթե ֆիլմի պրեմերիան է Wed, 25 Nov 2026 19:05:38 +0400 Latest news from Հրապարակ…

20 րոպե ago

Տեսախաղը գողացած ցանցահենին դատապարտել են 7 տարվա ազատազրկման

Տեսախաղը գողացած ցանցահենին դատապարտել են 7 տարվա ազատազրկման Wed, 25 Nov 2026 19:00:19 +0400 Բրիտանական…

26 րոպե ago