Անհանգստացնող դեպքեր․ սանէպիդծառայության հետ միասին մենք չե՞նք կորցրել նաև կանխարգելման մշակույթը

Անհանգստացնող դեպքեր․ սանէպիդծառայության հետ միասին մենք չե՞նք կորցրել նաև կանխարգելման մշակույթը

Sun, 20 Sep 2026 10:50:13 +0400


Վերջին օրերին մեկը մյուսի հետևից տեսնում ենք անհանգստացնող դեպքեր։
Ծավում խմելու ջրում սնդիկի թույլատրելի մակարդակի գերազանցում, Երևանի կենտրոնում «Դիխլոֆոս»՝ անմիջապես վաճառվող մրգերի կողքին, սննդամթերքում պեստիցիդների, նիտրատների, ծանր մետաղների եւ հակաբիոտիկների մնացորդներ։

Յուրաքանչյուր դեպք կարելի է առանձին քննարկել։ Բայց որպես այս ոլորտի մասնագետ և գիտնական ես այստեղ տեսնում եմ նաև համակարգային խնդիր։

Հայաստանը ժամանակին ունեցել է ուժեղ սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային ծառայություն, միասնական համակարգ, լաբորատոր բազա, սանիտարական բժիշկներ, համաճարակաբաններ և հիգիենիստներ։
2002 թվականին այդ միասնական ծառայությունը վերակազմավորվեց տեսչության։ 2013 թվականին տեսչությունը միավորվեց Աշխատանքի պետական տեսչության հետ, իսկ կանխարգելիչ, համաճարակաբանական և լաբորատոր գործառույթների մի մասը կենտրոնացվեց Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնում։

Այսօր գործառույթները բաժանված են մի քանի կառույցների միջև։ Սանիտարահիգիենիկ վերահսկողությունը մի մարմնում է, սննդամթերքի անվտանգությունը մեկ այլ մարմնում, համաճարակաբանական հսկողությունն ու կանխարգելումը՝ մեկ այլ համակարգում։
Այսինքն՝ մարմիններ կան, գործառույթներ և ստուգումներ ևս։

Բայց էլ չկա այն միասնական սանիտարահամաճարակային մասնագիտական համակարգը, որը ռիսկը տեսնում էր մինչև այն խնդիր դառնալը։
Դրան ավելացավ նաև կադրային ճգնաժամը։ 2004 թվականին Բժշկական համալսարանում փակվեց սանիտարահիգիենիկ ֆակուլտետը։ Եթե նախկինում տարեկան պատրաստվում էր մոտ 50 մասնագետ, ապա հետագա տարիներին այդ թիվը կտրուկ նվազեց։

Այսօր հիգիենայի ամբիոնը գործում է, ունենք նաև հետբուհական պատրաստում։ Վերջին տարիներին ստեղծվեց Հանրային առողջության ֆակուլտետ։ Բայց հանրային առողջության մասնագետ պատրաստելը և սանիտարական բժիշկների հզոր դպրոց ունենալը նույն չէ։
Սանիտարական բժշկի գործը միայն խախտում արձանագրելը չէ։ Նրա գործը վտանգը տեսնելն է մինչև հետևանքների առաջացումը։
Վերահսկել ջուրը մինչև այն հասնի մարդկանց։ Սնունդը՝ մինչև այն հայտնվի սեղանին։ Քիմիական նյութերը և պեստիցիդները՝ մինչեւ դրանց մնացորդները գտնվեն սննդամթերքում։ Շրջակա միջավայրի ռիսկերը՝ մինչև դրանք վերածվեն հիվանդության։
Եվ հենց դրա համար եմ տարիներ շարունակ խոսում հասուն ծառերի զանգվածային, անվերահսկելի հատումների մասին։

Այսօր ծառ ենք կտրում, իսկ վաղը ստանում ենք գերտաքացած փողոց, պակաս ստվեր, ավելի շատ փոշի և անբարեհարմար միկրոկլիմա։

Կանխարգելիչ բժշկությունը հենց սա է. վտանգը տեսնել այսօր, որպեսզի վաղը դրա գինը բնակչությունը չվճարի առողջությամբ։

Եվ այս ամենից հետո ես մի հարց եմ տալիս. սանէպիդծառայության հետ միասին մենք չե՞նք կորցրել նաև կանխարգելման մշակույթը։

Այս մասին գրել է Երևանի ավագանու անդամ, Բժշկական գիտությունների թեկնածու Քրիստինա Վարդանյանը

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Գյուլագարակ համայնքում ճանապարհների վիճակն անմխիթար է

Գյուլագարակ համայնքում ճանապարհների վիճակն անմխիթար է Tue, 13 Oct 2026 14:15:30 +0400 Լոռվա մարզի Գյուլագարակ…

37 րոպե ago

Երևանում կրկին փողոցներ կանվանափոխվեն

Երևանում կրկին փողոցներ կանվանափոխվեն Tue, 13 Oct 2026 14:15:26 +0400 Երևանում ևս 2 փողոց կանվանափոխվի։…

37 րոպե ago

Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել

Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել Tue, 13 Oct 2026 14:10:06 +0400 Latest…

42 րոպե ago

Բացահայտել ենք գումարների վատնման բավականին խնդրահարույց դեպքեր

Բացահայտել ենք գումարների վատնման բավականին խնդրահարույց դեպքեր Tue, 13 Oct 2026 14:06:23 +0400 Latest news…

46 րոպե ago

Վարդան Ղուկասյանի տնային կալանքը երկարաձգվեց

Վարդան Ղուկասյանի տնային կալանքը երկարաձգվեց Tue, 13 Oct 2026 14:04:13 +0400 Դատարանը բավարարել է դատախազության…

48 րոպե ago

Բելառուսը պատրաստվում է պшտերազմի, որպեսզի խուսափի դրանից. Լուկաշենկո

Բելառուսը պատրաստվում է պшտերազմի, որպեսզի խուսափի դրանից. Լուկաշենկո Tue, 13 Oct 2026 14:00:38 +0400 Բելառուսը…

51 րոպե ago