Փրկե՛ք մեր Աղի լիճը․ մնացել են հաշված ժամեր․ այն թաղվելու է բետոնի տակ

Փրկե՛ք մեր Աղի լիճը․ մնացել են հաշված ժամեր․ այն թաղվելու է բետոնի տակ

Sun, 20 Sep 2026 20:36:56 +0400


Հայաստանի Հանրապետության Վարչապետ պարոն Նիկոլ Փաշինյանին

ՀՐԱՏԱՊ ԲԱՑ ՆԱՄԱԿ-ՊԱՀԱՆՋ

Մեծարգո պարոն Վարչապետ,

Դիմում ենք Ձեզ ծայրահեղ հրատապությամբ՝ Երևանի Աղի լճի մշտական այցելուների, համայնքի բնակիչների և Հայաստանի Հանրապետության նմտահոգ քաղաքացիների անունից։ Ահազանգում ենք մեր մայրաքաղաքի այս
եզակի բնական օբյեկտի էկոհամակարգի կատարյալ ու անդառնալի կործանման վտանգի մասին։ Սույն թվականի սեպտեմբերի 22-ին Երևանի քաղաքապետարանը պատրաստվում է փակել լիճը այցելուների համար և սկսել
«բարեկարգման» անվան տակ իրականացվող շինարարական աշխատանքները, որոնք փաստացի ոչնչացնելու են լճի բնական միջավայրը։

Մունիցիպալ մարմինները հայտարարում են, թե այս նախագիծն արվում է ի պատասխան բնակիչներիդժգոհությունների, սակայն դա չի համապատասխանում իրականությանը։ Մենք՝ լճի մշտական այցելուներս, լիովին գոհ և շնորհակալ ենք լճի ներկայիս բնական ու վայրի վիճակից։ Մեզ պետք չեն մեծածավալ կոմերցիոն շինարարություն և բետոնապատում։ Մեր միակ խնդրանքն ու հստակ պահանջն է՝ տեղադրել հանրային զուգարաններ (որը ամենակարևորն է), ապահովել մշտական հոսող ջուր և հնարավորության սահմաններում թեթևակի բարեկարգել միայն հարակից արտաքին տարածքը։ Սակայն բուն լիճը և եղեգնուտները ձեռք տալ կատեգորիկ չի կարելի։

Ի նշան բողոքի՝ Աղի լճի բնական տեսքի պահպանման համար մեր կողմից արդեն իսկ հավաքագրվել է ավելի քան 220 քաղաքացիների ստորագրություն, և ստորագրահավաքը այս պահին էլ ակտիվորեն շարունակվում է։ Մենք պատրաստ ենք այս տվյալները ներկայացնել Ձեզ՝ որպես հանրային հստակ պահանջի ապացույց։

Որպես երկրի ղեկավար, կոչ ենք անում Ձեզ անհապաղ միջամտել, կասեցնել այս կործանարար գործընթացը և Աղի լիճը վերադարձնել Հայաստանի քաղաքացիներին՝ հիմնվելով հետևյալ փաստարկների վրա. Արդյո՞ք քաղաքապետարանը խոսել է բնապահպանների հետ այս նախագիծը կազմելիս, և որտե՞ղ է Շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական թույլտվությունը՝ այս եղեգնուտները հեռացնելու համար։

Առանց համապատասխան էկոլոգիական փորձաքննության սեպտեմբերի 22- ին սկսվող ցանկացած աշխատանք ապօրինի է։

Էկոլոգիական և սողանքային աղետ. Լիճը շրջապատող եղեգների հզոր արմատային համակարգն է պահում հողն ու լանջերը և կանխում սողանքները։ Դրանց ոչնչացումը կհանգեցնի հողի սահքի։ Բացի այդ, այս
եղեգնուտները կենսական միջավայր են տեղի ձկնատեսակների և միջատների համար։

Սպառնալիք բերովի սպիտակ ավազից. Նախագծով նախատեսվող բերովի սպիտակ ավազը քամոտ եղանակին կվերածվի իսկական պատուհասի՝ լցվելով այցելուների աչքերը, իսկ քամու և ջրի միջոցով նստելով լճի
հատակին՝ կծածկի բնական հողաշերտը, կաղտոտի լիճը և ամբողջությամբ կփոխի դրա էկոլոգիան ու ջրի կազմը։

Բնության վերջին «օդանցքի» (отдушина) կորուստ. Մարդիկ այցելում են այստեղ բացառապես բնության վայրի անկյան և լճի բուժիչ հատկությունների համար։ Բետոնապատումից, ավազի ներկրումից և եղեգների կտրումից հետո լիճը կվերածվի մեռյալ, ոչ մեկին պիտանի ավազանի։ Հաշվի առնելով, որ շինարարության մեկնարկին մնացել են հաշված ժամեր, պահանջում ենք Ձեր անհապաղ հրամանով կասեցնել սեպտեմբերի 22-ի որոշումը և թույլ չտալ տեխնիկայի մուտքը Աղի լճի տարածք։

Պահանջում ենք.

Չեղարկել եղեգների հեռացման, ափերի բետոնապատման և օտարածին ավազի ներկրման ցանկացած նախագիծ։ Շինարարության փոխարեն իրականացնել միայն տարածքի թեթև էկոբարեկարգում՝ տեղադրելով հանրային զուգարաններ և ապահովելով հոսող ջուր հանգստացողների համար։ Կազմակերպել հրատապ հանրային քննարկումներ բնակիչների ու մասնագետների մասնակցությամբ։

Հարգանքով՝

Աղի լճի պահպանման նախաձեռնող խումբ և մշտական այցելուներ (կից ներկայացվում է ավելի քան 220 ստորագրություն, ստորագրահավաքը շարունակվում է)

Ամսաթիվ՝ 20 սեպտեմբերի, 2026 թ.

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Երեկ արվեց մի շատ վտանգավոր հայտարարություն` պաշտոնապես հայտարարվեց բռնապետության ստարտի մասին

Երեկ արվեց մի շատ վտանգավոր հայտարարություն` պաշտոնապես հայտարարվեց բռնապետության ստարտի մասին Sun, 20 Sep 2026…

15 րոպե ago

Նախազգուշացրել են լրտեսական ծրագրի տարածման մասին

Նախազգուշացրել են լրտեսական ծրագրի տարածման մասին Sun, 20 Sep 2026 22:30:49 +0400 Մեծ Բրիտանիայի Կիբերանվտանգության…

15 րոպե ago

Սեւ ցուցակ ու հաշվեհարդա՞ր. Վերջին պահին հրաժարվել են Սոֆի Մխեյանի ելույթից

Սեւ ցուցակ ու հաշվեհարդա՞ր. Վերջին պահին հրաժարվել են Սոֆի Մխեյանի ելույթից Sun, 20 Sep 2026…

36 րոպե ago

Երկրի ղեկավարը պետք է հստակ հասկանա տնտեսությունից, այլ ոչ թէ «ամեն ինչից» ու ոչնչից․ Ն․ Կարապետյան

Երկրի ղեկավարը պետք է հստակ հասկանա տնտեսությունից, այլ ոչ թէ «ամեն ինչից» ու ոչնչից․ Ն․…

37 րոպե ago

Շնաձուկը հարձակվել է լողորդի վրա․ լողորդը մահացել է․ լողափները՝ փակվել են

Շնաձուկը հարձակվել է լողորդի վրա․ լողորդը մահացել է․ լողափները՝ փակվել են Sun, 20 Sep 2026…

45 րոպե ago

Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան

Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Sun, 20 Sep 2026 21:45:53 +0400 ՀՅԴ ԳՄ անդամ,…

60 րոպե ago