Այսօր կանգնած ենք մեր ինքնության խաթարման և պետականության թուլացման ճակատագրական վտանգների առջև. ՀՅԴ

Այսօր կանգնած ենք մեր ինքնության խաթարման և պետականության թուլացման ճակատագրական վտանգների առջև. ՀՅԴ

Mon, 21 Sep 2026 10:13:07 +0400


ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը հայտարարություն է տարածել Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ։

Հայտարարությունում ասվում է. «Սիրելի՛ հայրենակիցներ,

1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաստատեց ազատ ու անկախ ապրելու իր կամքը՝ հիմք ունենալով մեր նորօրյա պետականության ծննդյան վկայականը՝ Անկախության Հռչակագիրը։

Դարեր շարունակ մեր ժողովրդի կրած զրկանքներն ու զոհաբերությունները մեզ հանգեցրել են հստակ ճշմարտության․ անկախ պետականությունը մեզ համար ինքնանպատակ չէ։ Այն միակ և անփոխարինելի միջոցն է՝ պահպանելու մեր ազգային ինքնությունը և ապահովելու հայ ժողովրդի հարատևությունը։

Մեր նահատակների թափած արյունն ու սերունդների կրած զրկանքներն էությամբ, ոգով և բովանդակությամբ ՀԱՅԿԱԿԱՆ պետություն ունենալու համար էին։

Պետություն, որը չի հրաժարվում իր պատմությունից, իր արմատներից և համազգային իղձերից, այլ դառնում է համայն հայության անվտանգության, արժանապատվության և ստեղծարար ներուժի պաշտպանն ու ջատագովը։

Այսօր, երբ կանգնած ենք մեր ինքնության խաթարման և պետականության թուլացման ճակատագրական վտանգների առջև, Հայ Յեղափոխական Դաշնակցությունը վերահաստատում է իր անխախտ դիրքորոշումը՝

· Պաշտպանե՛լ մեր ինքնությունն ու արժեքները,

· Պայքարե՛լ հանուն իրապես ինքնիշխան, ազգային արժեքների վրա խարսխված և անվտանգ Հայաստանի,

· Վերականգնե՛լ համազգային միասնականությունն ու համախոհությունը՝ ի պաշտպանություն մեր պետականության և հավաքական իրավունքների։

Մեր պայքարը շարունակվում է։ Հայկական պետությունը պիտի ապրի՛ և հարատևի՛ իր բուն էությամբ ու առաքելությամբ։

Կեցցե՛ անկախ Հայաստանի Հանրապետությունը և աշխարհասփյուռ հայ ժողովուրդը։

Խոնարհո՛ւմ մեր բոլոր նահատակների անմար հիշատակին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Լիբանանի նախկին նախագահին կարող է մեղադրանք առաջադրվել

Լիբանանի նախկին նախագահին կարող է մեղադրանք առաջադրվել Tue, 22 Sep 2026 18:00:28 +0400 Լիբանանի նախկին…

2 րոպե ago

Սերժ Սարգսյանի ժամանակ երգիչներիս հոնորարները 100-150 հազար դրամ էին

Սերժ Սարգսյանի ժամանակ երգիչներիս հոնորարները 100-150 հազար դրամ էին Tue, 22 Sep 2026 17:45:09 +0400…

18 րոպե ago

Հույս ունեն՝ Թեհրանը կվերադառնա բանակցային սեղան

Հույս ունեն՝ Թեհրանը կվերադառնա բանակցային սեղան Tue, 22 Sep 2026 17:30:53 +0400 Միացյալ Նահանգներում հույս…

32 րոպե ago

Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց

Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Tue, 22 Sep 2026 17:29:29 +0400 Պաշտպանության կողմի միջնորդության հիման…

33 րոպե ago

Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել

Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Tue, 22 Sep 2026 17:20:28 +0400 Արտաքին հետախուզական ծառայության ղեկավար…

42 րոպե ago

Ոչ թե հայրենիքի, այլ հայրենիքն ուրանալու համար են մեդալ ստացել

Ոչ թե հայրենիքի, այլ հայրենիքն ուրանալու համար են մեդալ ստացել Tue, 22 Sep 2026 17:15:56…

47 րոպե ago