Հայկական ազգային տարազները՝ Գլենդելում

Հայկական ազգային տարազները՝ Գլենդելում

Mon, 21 Sep 2026 13:45:55 +0400


Օրեր առաջ ԱՄՆ Գլենդել քաղաքում տեղի ունեցավ «Տերյան մշակութային կենտրոն»ՀԿ հիմնադիր և գեղարվեստական ղեկավար, նկարիչ-դիզայներ Լիլիթ Մելիքյանի «Կինը» խորագրով անհատական ցուցահանդեսը։ Երկու օր շարունակ ցուցասրահը լցված էր նկարչուհու վառ գունապնակով, ծաղիկներով, ջերմ մթնոլորտով և այցելուների մեծ հոսքով։ Լոս Անջելեսի արվեստասեր հանրությունը մեծ հետաքրքրությամբ ընդունեց Լիլիթ Մելիքյանի ստեղծագործական աշխարհը՝ նրա գունային համարձակ լուծումները, ինքնատիպ ձեռագիրը և կտորի հետ աշխատելու յուրահատուկ եղանակը։

Ցուցահանդեսում ներկայացված էին բատիկայի տեխնիկայով ստեղծված նկարներ, ինչպես նաև «Կինը» հավաքածուն, որի միջոցով արվեստագետը ցուցադրեց, թե ինչպես է գեղանկարչությունը վերածվում տեքստիլի, իսկ կտավի պատկերները՝ հագուստի։ Այցելուները տեսան նկարչության, տեքստիլ արվեստի և նորաձևության կենդանի փոխակերպումը։ Ցուցադրվեց նաեւ Լիլիթ Մելիքյանի հեղինակած մանկական ստեղծագործական գիրք-ալբոմը, որն ընթերցողին հնարավորություն է տալիս գունավորելու պատկերներն ու կարծես ստեղծագործելու նկարչուհու հետ միասին։

Ցուցահանդեսը հյուրընկալած պատկերասրահը երկու օր շարունակ ընդունեց բազմաթիվ այցելուների, որոնք եկել էին բացահայտելու կտորի հետ աշխատանքի նոր և անսովոր մոտեցումը։ Ներկայացված աշխատանքներում ազգային մշակույթի հիշողությունը միահյուսված էր ժամանակակից արվեստի, նորաձևության և հեղինակի վառ անհատականության հետ։

Առաջիկա ամիսներին նկարիչ-դիզայներ Լիլիթ Մելիքյանը Միացյալ Նահանգների տարբեր քաղաքներում կներկայացնի հայկական ազգային տարազները, իր նորաձևության հավաքածուները, հեղինակային նկարներն ու գրքերը, ինչպես նաև այն ստեղծագործական նախագծերը, որոնք իրականացնում է «Տերյան մշակութային կենտրոն» ՀԿ հետ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Հայաստանի հավաքականի խաղին՝ մինչև 16 հազար դրամ․ որքան պետք է վճարեն երկրպագուները

Հայաստանի հավաքականի խաղին՝ մինչև 16 հազար դրամ․ որքան պետք է վճարեն երկրպագուները Mon, 21 Sep…

7 րոպե ago

Վեհափառը շրջում է Եռաբլուրում

Վեհափառը շրջում է Եռաբլուրում Mon, 21 Sep 2026 14:36:13 +0400 Latest news from Secure News…

16 րոպե ago

Ինչ է ասել Արգիշտի Քյարամյանը զոհվածների ծնողներին. Հարցազրույց` զոհված Հակոբի մայրիկի հետ

Ինչ է ասել Արգիշտի Քյարամյանը զոհվածների ծնողներին. Հարցազրույց` զոհված Հակոբի մայրիկի հետ Mon, 21 Sep…

24 րոպե ago

Փաշինյանը գոյություն ունեցող հստակ համակարգերը կազմաքանդող ապաքաղաքական կերպար է։

Փաշինյանը գոյություն ունեցող հստակ համակարգերը կազմաքանդող ապաքաղաքական կերպար է։ Mon, 21 Sep 2026 14:26:20 +0400…

26 րոպե ago

Ինչ իրավիճակ է տարադրամի շուկայում

Ինչ իրավիճակ է տարադրամի շուկայում Mon, 21 Sep 2026 14:15:28 +0400 ԱՄՆ դոլարի առքի միջին…

37 րոպե ago

«Ուժեղ Հայաստանը» ծառատունկ է արել Տիգրանաշենում

«Ուժեղ Հայաստանը» ծառատունկ է արել Տիգրանաշենում Mon, 21 Sep 2026 14:14:33 +0400 Latest news from…

38 րոպե ago