Հորդորում է իր քաղաքացիներին լինել զգոն եւ պատրաստ՝ ռեգիոնից հեռանալու
Tue, 22 Sep 2026 19:00:38 +0400
Միացյալ Նահանգների՝ Իրանի վիրտուալ դեսպանությունը հրատապ նախազգուշացում է հրապարակել՝ ուղղված ԱՄՆ քաղաքացիներին։ Համաձայն BBC-ի հաղորդման, հայտարարության մեջ ասվում է, որ Մերձավոր Արեւելյան ռեգիոնում շարունակում է լարված մնալ իրավիճակը եւ էսկալացիայի հավանականությունը մեծ է։
Դրանով պայմանավորված՝ դեսպանատունը հորդորել է ԱՄՆ քաղաքացիներին առավելագույնս զգոն լինել եւ պատրաստ անհապաղ հեռանալու ռեգիոնից, քանի որ էսկալացիան կարող է բերել ավիաթռիչքների չեղարկման, օդային տարածքի փակման եւ այլն։ Հատկապես հորդորվում է չայցելել Իրան։ Իսկ Իրանում գտնվող ԱՄՆ քաղաքացիները, ըստ հայտարարության, հարկ է, որ անհապաղ հեռանան այդ երկրից։