Ուրբաթ , 6 Նոյեմբերի 2026

Հորդորում է իր քաղաքացիներին լինել զգոն եւ պատրաստ՝ ռեգիոնից հեռանալու

Հորդորում է իր քաղաքացիներին լինել զգոն եւ պատրաստ՝ ռեգիոնից հեռանալու

Tue, 22 Sep 2026 19:00:38 +0400


Միացյալ Նահանգների՝ Իրանի վիրտուալ դեսպանությունը հրատապ նախազգուշացում է հրապարակել՝ ուղղված ԱՄՆ քաղաքացիներին։ Համաձայն BBC-ի հաղորդման, հայտարարության մեջ ասվում է, որ Մերձավոր Արեւելյան ռեգիոնում շարունակում է լարված մնալ իրավիճակը եւ էսկալացիայի հավանականությունը մեծ է։

Դրանով պայմանավորված՝ դեսպանատունը հորդորել է ԱՄՆ քաղաքացիներին առավելագույնս զգոն լինել եւ պատրաստ անհապաղ հեռանալու ռեգիոնից, քանի որ էսկալացիան կարող է բերել ավիաթռիչքների չեղարկման, օդային տարածքի փակման եւ այլն։ Հատկապես հորդորվում է չայցելել Իրան։ Իսկ Իրանում գտնվող ԱՄՆ քաղաքացիները, ըստ հայտարարության, հարկ է, որ անհապաղ հեռանան այդ երկրից։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ Ո՞վ կգլխավորի ցուցակը

«Հրապարակ»․ Ո՞վ կգլխավորի ցուցակը Wed, 28 Oct 2026 08:00:51 +0400 Նոյեմբերյանի բնակիչ Մխիթար Խաչիկյանը կգլխավորի …