Քոչարյանը ձեռնարկատիրական գործունեությամբ չի զբաղվել ու չի զբաղվում

Քոչարյանը ձեռնարկատիրական գործունեությամբ չի զբաղվել ու չի զբաղվում

Wed, 23 Sep 2026 12:11:29 +0400


ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը հայտարարել է, որ իր պաշտպանյալը երբևէ ձեռնարկատիրական գործունեությամբ չի զբաղվել և որևէ ուղղակի կամ անուղղակի առնչություն չունի այն ընկերությունների գործունեությանը, որոնք կապվում են նրա ընտանիքի անդամների հետ։

Ասուլիսի ընթացքում փաստաբանը ներկայացրել է Քոչարյանի գործունեության հիմնական փուլերը՝ նշելով, որ նրա ամբողջ մասնագիտական ուղին կապված է եղել հասարակական, պետական և քաղաքական աշխատանքի հետ։ Օրբելյանի խոսքով՝ խորհրդային տարիներին Քոչարյանը զբաղեցրել է բարձր հասարակական-քաղաքական պաշտոններ, հետագայում գործունեություն է ծավալել Ազատագրման կոմիտեում, եղել է Արցախի նախագահ, ապա՝ Հայաստանի Հանրապետության նախագահ։

Փաստաբանի ներկայացմամբ՝ նախագահական գործունեությունից հետո Քոչարյանը որոշ ժամանակ աշխատել է բարձր վարձատրվող տնօրենի պաշտոնում, իսկ հետագայում կրկին վերադարձել է քաղաքական գործունեության։

Օրբելյանը շեշտել է, որ այդ կենսագրությունը չի կարող հիմք հանդիսանալ Քոչարյանին այն ընկերությունների գործունեության հետ կապելու համար, որոնք պատկանում կամ առնչվում են նրա ընտանիքի անդամներին։

Փաստաբանը նաև անդրադարձել է Քոչարյանի որդու՝ Սեդրակ Քոչարյանի գործունեությանը։ Նրա խոսքով՝ Սեդրակ Քոչարյանը երբևէ պետական պաշտոն չի զբաղեցրել և չի ունեցել պետական կառավարման լծակներ։ Օրբելյանը նշել է, որ նա ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվել է դեռ երիտասարդ տարիքից։

Փաստաբանի պնդմամբ՝ Սեդրակ Քոչարյանի գործունեության արդյունքում ձևավորված ակտիվների ծավալն էականորեն չի տարբերվում Հայաստանի Հանրապետությունում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող այլ անձանց ակտիվներից։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

37 թի՞վն է, փակե՞նք մարդկանց բերանները

37 թի՞վն է, փակե՞նք մարդկանց բերանները Wed, 23 Sep 2026 18:11:43 +0400 Latest news from…

9 րոպե ago

Ուզում են մասնակցել Նախիջեւան-Թուրքիա երկաթուղու շինարարությանը

Ուզում են մասնակցել Նախիջեւան-Թուրքիա երկաթուղու շինարարությանը Wed, 23 Sep 2026 18:00:19 +0400 Ուզբեկստանում հատուկ աշխատանքային…

21 րոպե ago

Զապին եւ Օշականցի Գևորիկին կալանավորելու միջնորդություն են արել

Զապին եւ Օշականցի Գևորիկին կալանավորելու միջնորդություն են արել Wed, 23 Sep 2026 17:56:31 +0400 Այսօր…

25 րոպե ago

Ի վերջո, մենք պետական սահման ունե՞նք, թե՞ չունենք

Ի վերջո, մենք պետական սահման ունե՞նք, թե՞ չունենք Wed, 23 Sep 2026 17:45:36 +0400 Անընդհատ…

35 րոպե ago

Դիմել են պատգամավորին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությամբ

Դիմել են պատգամավորին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությամբ Wed, 23 Sep 2026 17:30:23 +0400 Հունգարիայի Դատախազությունը դիմել…

51 րոպե ago

Նոր կորուստ հավաքականի ճամբարում

Նոր կորուստ հավաքականի ճամբարում Wed, 23 Sep 2026 17:15:51 +0400 Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի պաշտպան Սերգեյ…

1 ժամ ago