Չորեքշաբթի , 23 Սեպտեմբերի 2026

Քոչարյանը ձեռնարկատիրական գործունեությամբ չի զբաղվել ու չի զբաղվում

Քոչարյանը ձեռնարկատիրական գործունեությամբ չի զբաղվել ու չի զբաղվում

Wed, 23 Sep 2026 12:11:29 +0400


ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը հայտարարել է, որ իր պաշտպանյալը երբևէ ձեռնարկատիրական գործունեությամբ չի զբաղվել և որևէ ուղղակի կամ անուղղակի առնչություն չունի այն ընկերությունների գործունեությանը, որոնք կապվում են նրա ընտանիքի անդամների հետ։

Ասուլիսի ընթացքում փաստաբանը ներկայացրել է Քոչարյանի գործունեության հիմնական փուլերը՝ նշելով, որ նրա ամբողջ մասնագիտական ուղին կապված է եղել հասարակական, պետական և քաղաքական աշխատանքի հետ։ Օրբելյանի խոսքով՝ խորհրդային տարիներին Քոչարյանը զբաղեցրել է բարձր հասարակական-քաղաքական պաշտոններ, հետագայում գործունեություն է ծավալել Ազատագրման կոմիտեում, եղել է Արցախի նախագահ, ապա՝ Հայաստանի Հանրապետության նախագահ։

Փաստաբանի ներկայացմամբ՝ նախագահական գործունեությունից հետո Քոչարյանը որոշ ժամանակ աշխատել է բարձր վարձատրվող տնօրենի պաշտոնում, իսկ հետագայում կրկին վերադարձել է քաղաքական գործունեության։

Օրբելյանը շեշտել է, որ այդ կենսագրությունը չի կարող հիմք հանդիսանալ Քոչարյանին այն ընկերությունների գործունեության հետ կապելու համար, որոնք պատկանում կամ առնչվում են նրա ընտանիքի անդամներին։

Փաստաբանը նաև անդրադարձել է Քոչարյանի որդու՝ Սեդրակ Քոչարյանի գործունեությանը։ Նրա խոսքով՝ Սեդրակ Քոչարյանը երբևէ պետական պաշտոն չի զբաղեցրել և չի ունեցել պետական կառավարման լծակներ։ Օրբելյանը նշել է, որ նա ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվել է դեռ երիտասարդ տարիքից։

Փաստաբանի պնդմամբ՝ Սեդրակ Քոչարյանի գործունեության արդյունքում ձևավորված ակտիվների ծավալն էականորեն չի տարբերվում Հայաստանի Հանրապետությունում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող այլ անձանց ակտիվներից։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Որքան է կազմում Ֆրանսիայի պետական պարտքը

Որքան է կազմում Ֆրանսիայի պետական պարտքը Mon, 21 Sep 2026 23:30:05 +0400 Ֆրանսիայի պետական պարտքը …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով