Քրեական օրենսգիրքը բացեք ու ծայրից ծայր կարդացեք․ նման բան չկա

Քրեական օրենսգիրքը բացեք ու ծայրից ծայր կարդացեք․ նման բան չկա

Wed, 23 Sep 2026 12:16:23 +0400


Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը հայտարարել է, որ Քոչարյանի ընտանիքի հետ կապվող ընկերությունների կապարակնքման հարցում առաջնային նշանակություն ունի դրա իրավական հիմքերի ուսումնասիրությունը։

Նրա խոսքով՝ խնդիրը միայն այն չէ, թե արդյոք իրավապահ մարմինները որևէ ընկերություն կապարակնքելու իրավասություն ունեցել են, այլև այն, թե կոնկրետ ինչ հիմքերով և ապացույցներով է այդ գործողությունն իրականացվել։

Օրբելյանը նշել է, որ իրավական առումով կարող են լինել տարբեր իրավիճակներ։ Մի դեպքում համապատասխան մարմինը կարող է ունենալ կապարակնքման իրավասություն, սակայն դրա համար բավարար հիմքեր կամ ապացույցներ չլինեն։ Մյուս դեպքում, ըստ փաստաբանի, կարող է առհասարակ գոյություն չունենալ նման գործողություն իրականացնելու օրինական հնարավորություն։

Փաստաբանի պնդմամբ՝ գործող քրեական օրենսդրությամբ նման գործիք նախատեսված չէ այն ձևով, ինչպես կիրառվել է տվյալ դեպքում։

Օրբելյանը միաժամանակ հայտարարել է, որ այդ գործողության համար բավարար իրավական հիմքեր, իր գնահատմամբ, առկա չեն եղել։

«Երբ սա ասում եմ ոչ իրավաչափություն, պետք է հասկանաք, որ երկու տեսակի ոչ իրավաչափություն կա։Մի դեպքում, երբ կա կապարակնքելու իրավունք, բայց ասում են՝ հիմքերն ու ապացույցները չկան, մյուս դեպքում ուղղակի կապարակնքելու իրավունք չկա։ Չկա, կարող եք բացել քրեական օրենսգիրքը, ծայրից ծայր կարդալ, չկա նման գործիք»,- ասել է նա։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Խրախուսելու է ԱԲ տեխնոլոգիաների զարգացումը

Խրախուսելու է ԱԲ տեխնոլոգիաների զարգացումը Wed, 23 Sep 2026 20:30:00 +0400 Միացյալ Նահանգները, չնայած նրան,…

6 րոպե ago

Գերասիմ Վարդանյանն առաջադրվել է համայնքի ղեկավարի թեկնածու

Գերասիմ Վարդանյանն առաջադրվել է համայնքի ղեկավարի թեկնածու Wed, 23 Sep 2026 20:28:52 +0400 ՀՅԴ Հայաստանի…

8 րոպե ago

Գրիշա Պետրոսյանը պաշտոն է ստացել

Գրիշա Պետրոսյանը պաշտոն է ստացել Wed, 23 Sep 2026 20:15:26 +0400 Դատական դեպարտամենտի ղեկավարի տեղակալ…

21 րոպե ago

Գուտերեշն առաջարկում է բարեփոխել ՄԱԿ Անվտանգության խորհուրդը

Գուտերեշն առաջարկում է բարեփոխել ՄԱԿ Անվտանգության խորհուրդը Wed, 23 Sep 2026 20:00:36 +0400 ՄԱԿ Անվտանգության…

36 րոպե ago

Գեղամ Մանուկյանը պապիկ է դարձել

Գեղամ Մանուկյանը պապիկ է դարձել Wed, 23 Sep 2026 19:57:49 +0400 Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության…

39 րոպե ago

Սա ուղղակի նկրտում է ՀՀ ինքնիշխանության նկատմամբ․ Գոհար Մելոյան

Սա ուղղակի նկրտում է ՀՀ ինքնիշխանության նկատմամբ․ Գոհար Մելոյան Wed, 23 Sep 2026 19:45:42 +0400…

51 րոպե ago