Շիրակում ՔՊ-ն ընդդիմադիրներին «մաքրում» է ընտրապայքարից

Շիրակում ՔՊ-ն ընդդիմադիրներին «մաքրում» է ընտրապայքարից

Wed, 23 Sep 2026 12:15:55 +0400


Հոկտեմբերի 25-ին Շիրակի մարզի մի շարք համայնքներում կանցկացվեն ՏԻՄ հերթական ընտրությունները։ Առաջադրումների ավարտից հետո արդեն ուրվագծվում է ընտրական պատկերը։ Եթե Արթիկում ընտրապայքարին մասնակցելու է մի քանի քաղաքական ուժ, ապա Ախուրյանում իշխանական ՔՊ-ն փաստացի մնացել է միայնակ։

Ախուրյանում ընտրություններին մասնակցելու է միայն «Քաղաքացիական պայմանագիրը», որի ցուցակը գլխավորում է գործող համայնքապետ Զավեն Մանուկյանը։ Այսինքն՝ Մանուկյանը ընտրություններին գնում է առանց որևէ այլ քաղաքական ուժի մրցակցության։

Մեր տեղեկություններով՝ սա նաև վերջին շրջանում ընդդիմադիրների նկատմամբ իրականացվող ճնշումների արդյունքն է։ Ընդդիմադիր դաշտում պնդում են, որ տարբեր բնույթի ճնշումները, իրավական գործընթացներն ու իշխանության կողմից գործադրվող ազդեցությունը հանգեցնում են նրան, որ հնարավոր թեկնածուները հրաժարվում են ընտրապայքարից կամ չեն ցանկանում առաջադրվել։
Ախուրյանի դեպքում արդյունքն արդեն տեսանելի է․ համայնքում ՔՊ-ի դիմաց այլ քաղաքական ուժ չկա։ Փաստացի ընտրողը ընտրելու է ոչ թե տարբեր քաղաքական ուժերի միջև, այլ միայն իշխանական ուժի ցուցակից։

Ամասիայում պատկերը մի փոքր այլ է։ Գործող համայնքապետ Ջեմմա Հարությունյանը, որը նախկինում ՀՀԿ-ական էր, իսկ 2021 թվականի ընտրություններին առաջադրվել էր «Արփի-Ամասիա» դաշինքով, այս անգամ, մեր տեղեկություններով, ընտրություններին մասնակցելու է ՔՊ-ի հետ։ Այսինքն՝ նախկինում իշխանությունից դուրս գտնվող քաղաքական հարթակով ընտրության գնացած գործող համայնքապետն այս անգամ հանդես է գալու արդեն իշխանական թիմի կողքին։
Սա ևս ցույց է տալիս, թե ինչպես է Շիրակի մարզում փոխվում քաղաքական դասավորությունը․ մի կողմից՝ ընդդիմադիր թեկնածուների նկատմամբ ճնշումներ, մյուս կողմից՝ նախկինում այլ քաղաքական ուժերով հանդես եկած համայնքային իշխանությունների ներկայացուցիչները հայտնվում են ՔՊ-ի կողքին։

Արթիկում իրավիճակն այս պահին ավելի բազմազան է։ Այստեղ ընտրություններին մասնակցելու են չորս քաղաքական ուժեր։ ՔՊ-ի ցուցակը գլխավորում է գործող համայնքապետ Անանիկ Ոսկանյանը, «Ազատ դեմոկրատների» ցուցակը՝ Արթիկի նախկին համայնքապետ, նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Մխիթար Վարագյանը, «Ապրելու երկրի» ցուցակը գլխավորում է Արթուր Աստոյանը, իսկ «Հայրենիք» կուսակցության ցուցակը՝ Լևոն Վահրադյանը։

Սակայն մեր տեղեկություններով՝ Արթիկում ևս ընդդիմադիրների նկատմամբ ճնշումներ իրականացվում են, հատկապես թեկնածուների համար խնդիր է եղել ավագանու անդամների ցուցակագրումը , և չի բացառվում, որ մինչև ընտրությունների օրը թեկնածուների կամ քաղաքական ուժերի կազմը դեռ փոփոխությունների ենթարկվի։

Այսպիսով, Շիրակի մարզում ընտրություններից առաջ հետաքրքիր պատկեր է ձևավորվում․ Ախուրյանում ՔՊ-ն փաստացի մենակ է, Ամասիայում գործող համայնքապետը, որը նախկինում այլ քաղաքական հարթակում էր, այս անգամ ՔՊ-ի հետ է, իսկ Արթիկում դեռ պահպանվում է բազմակողմ մրցակցությունը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

#Ուղիղ . Դավիթ Ղազինյանի ասուլիսը քաղաքական հրահանգով մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ

#Ուղիղ . Դավիթ Ղազինյանի ասուլիսը քաղաքական հրահանգով մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ Fri, 06 Nov 2026 15:11:10…

2 րոպե ago

Թրամփը սահմանափակումներ է դրել Օվալաձև գրասենյակի ապագա փոփոխությունների վրա

Թրամփը սահմանափակումներ է դրել Օվալաձև գրասենյակի ապագա փոփոխությունների վրա Fri, 06 Nov 2026 15:00:09 +0400…

13 րոպե ago

Դու Միածինը չես, ասա՝ որտեղի՞ց ընկար Հայաստանի գլխին

Դու Միածինը չես, ասա՝ որտեղի՞ց ընկար Հայաստանի գլխին Fri, 06 Nov 2026 14:45:25 +0400 Փաշինյանը…

28 րոպե ago

ՀՀԿ-ն «Կառուցող» դաշինքի կազմում կմասնակցի ընտրություններին

ՀՀԿ-ն «Կառուցող» դաշինքի կազմում կմասնակցի ընտրություններին Fri, 06 Nov 2026 14:32:48 +0400 Նոյեմբերի 4-ին տեղի…

41 րոպե ago

16 տարում ցորենի արտերը նվազել են գրեթե երեք անգամ

16 տարում ցորենի արտերը նվազել են գրեթե երեք անգամ Fri, 06 Nov 2026 14:15:42 +0400…

58 րոպե ago

Երկրպագուներն առաջարկել են ՀՖՖ նախագահի իրենց թեկնածուին

Երկրպագուներն առաջարկել են ՀՖՖ նախագահի իրենց թեկնածուին Fri, 06 Nov 2026 14:00:39 +0400 Ֆուտբոլի Հայաստանի…

1 ժամ ago