Գուտերեշն առաջարկում է բարեփոխել ՄԱԿ Անվտանգության խորհուրդը

Գուտերեշն առաջարկում է բարեփոխել ՄԱԿ Անվտանգության խորհուրդը

Wed, 23 Sep 2026 20:00:36 +0400


ՄԱԿ Անվտանգության խորհուրդը հարկ է բարեփոխել, սակայն այնպես, որ այն արտացոլի ժամանակակից աշխարհը եւ ունենա անհրաժեշտ արդյունավետությունը։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ Գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը։ Նա ընդգծել է, որ ամենից ակնբախ օրինակը Աֆրիկան է։ Երբ ստեղծվել է ՄԱԿ-ը, Աֆրիկայի մեծ մասը գտնվել է գաղութացված վիճակում։ Այսօր, սակայն, Աֆրիկան չունի իր մշտական տեղը ՄԱԿ ԱԽ-ում։ Դա, ըստ Գուտերեշի անարդար եւ եւ թերացնում է ՄԱԿ ԱԽ գործունեությունը։

Նա նաեւ ասել է, որ միջազգային հանրությունը պետք է պաշտպանի ՄԱԿ Կանոնադրությունը առանց երկակի ստանդարտներ կիրառելու, ապահովի խաղաղ բնակիչներին եւ հումանիտար աշխատողներին, անխոչընդոտ կերպով ապահովի հումանիտար օգնության հասանելիությունը, առաջ մղի միջուկային զենքի չտարածումն ու միջուկային զինաթափումը, ինչպես նաեւ ապահովի պատասխանատու վերաբերմունք՝ անկախ քաղաքական կոնյուկտուրայից։

Գուտերեշը նաեւ արձանագրել է, որ աշխարհը գնում է բազմաբեւեռության, սակայն դա չպետք է հանգեցնի նրան, որ պառակտումը, որն այսօր առկա է, ավելի խորանա, քանի որ նման աշխարհում միշտ լինելու է մեծ լարվածություն, շուկաների մասնատվածություն, թուլացված ինստիտուտներ եւ համագործակցության սահմանափակություն։ Նրա գնահատմամբ, եթե քայլեր չարվեն, ապա այսօր աշխարհը հենց այդ ճանապարհով է գնում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Անակնկալ ժեստ են արել ի պատիվ Ռոնալդուի

Անակնկալ ժեստ են արել ի պատիվ Ռոնալդուի Sun, 08 Nov 2026 17:00:51 +0400 Նիդերլանդական Transavia…

18 րոպե ago

Մարդկանց մոլորեցնելու գռեհիկ արվեստը․ Արթուր Խաչատրյան

Մարդկանց մոլորեցնելու գռեհիկ արվեստը․ Արթուր Խաչատրյան Sun, 08 Nov 2026 16:45:15 +0400 ՀՀ ԱԺ «Հայաստան»…

34 րոպե ago

Մենք ենք որոշում մեր երկրի անկախությունը, և ոչ թե Ալիևն է մեր պատվիրատուն․ Նարեկ Կարապետյան

Մենք ենք որոշում մեր երկրի անկախությունը, և ոչ թե Ալիևն է մեր պատվիրատուն․ Նարեկ Կարապետյան…

38 րոպե ago

Բեղերով բռնապետը չի որոշելու` մենք ինչ սահմանադրություն ունենանք. Նարեկ Կարապետյան

Բեղերով բռնապետը չի որոշելու` մենք ինչ սահմանադրություն ունենանք. Նարեկ Կարապետյան Sun, 08 Nov 2026 16:34:46…

44 րոպե ago

Բախում՝ վարչապետի նստավայրի մոտ․ Ալբանիայում էլի քաոս է

Բախում՝ վարչապետի նստավայրի մոտ․ Ալբանիայում էլի քաոս է Sun, 08 Nov 2026 16:30:00 +0400 Հակակառավարական…

49 րոպե ago

Որտե՞ղ նշել Կարմիր Կրակի Այծի տարին

Որտե՞ղ նշել Կարմիր Կրակի Այծի տարին Sun, 08 Nov 2026 16:15:22 +0400 2027 թվականին Այծի…

1 ժամ ago