Կազմել է իր «երազանքների ընթրիքի» հրավիրյալների ցանկը
Wed, 23 Sep 2026 23:00:02 +0400
Ֆրանսիայի ֆուտբոլի հավաքականի ավագ Կիլիան Մբապեն անվանել է այն չորս մարդկանց, որոնք կուզենար հրավիրել իր «երազանքների ընթրիքին»։ Այս մասին հայտնում է The Athletic պարբերականը։ Մբապեն խոստովանել է, որ կուզենար նույն սեղանի շուրջ նստեր լեգենդար բասկետբոլիստ Մայքլ Ջորդանի, հայտնի թենիսիստ Սերենա Վիլյամսի, լեգենդար ֆուտբոլիստ Քրիշտիանու Ռոնալդոյի եւ երգչուհի Ռիաննայի հետ։
«Ես չեմ պատրաստում։ Եթե սկսեմ պատրաստել՝ բոլորը տանից կփախչեն։ Գուցե ինչ որ բան պարզապես կպատվիրենք»,- կատակել է Մբապեն։ Նա մանրամասնել է, որ Ջորդանն իր ոգեշնչման աղբյուրն է։ Մեկ անգամ է տեսել նրան եւ կուզենար էլի հանդիպել ու խոսել կարիերայի մասին։ Ռոնալդուն Մբապեի կումիրն է եղել եւ հիմա էլ՝ ընկերներ են։ Սերենա Վիլյամսի կարիերայից ցանկանում է ոգեշնչվել, քանի որ հիանում է նրանով։ Իսկ Ռիաննան պարզապես իրեն դուր է գալիս։