Էրդողանը Փաշինյանին հրավիրել է Թուրքիա

Էրդողանը Փաշինյանին հրավիրել է Թուրքիա

Thu, 24 Sep 2026 09:30:13 +0400


ՄԱԿ գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի շրջանակում Նյու Յորքի «Թուրքական տանը» կայացել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը։ Կողմերը քննարկել են Թուրքիայի և Հայաստանի միջև շփումները, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։

Այս մասին հայտնում է Ermenihaber-ը՝ հղում անելով Anadolu գործակալությանը։

Ըստ տեղեկության, Էրդողանը նշել է, որ Թուրքիան աջակցում է Թուրքիայի և Հայաստանի երկկողմ առևտրի և տրանսպորտի ոլորտում հարաբերությունների կարգավորման գործընթացին, և ընդգծել հարաբերություններում ձեռք բերված դրական դինամիկան պահպանելու կարևորությունը։

Անդրադառնալով Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին՝ Էրդողանը նշել է, որ Թուրքիան ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի խաղաղության գործընթացում ձեռնարկված փոխադարձ քայլերը։ Էրդողանը նաև նշել է, որ միջազգային կազմակերպություններում Հայաստանի հետ աճող համագործակցությունը նպաստում է կարգավորման գործընթացին, և հրավիրել է Փաշինյանին Թուրքիայում կայանալիք «COP31»-ի առաջնորդների գագաթնաժողովին։

Հանդիպմանը ներկա են գտնվել երկու երկրների արտգործնախարարները՝ Արարատ Միրզոյանն ու Հաքան Ֆիդանը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ահա, թե ինչու էր հերթական անգամ խախտվել Սահմանադրությունը

Ահա, թե ինչու էր հերթական անգամ խախտվել Սահմանադրությունը Sat, 07 Nov 2026 21:45:07 +0400 Եթե…

9 րոպե ago

Տղամարդը յոթ օրվա կալանքի է ենթարկվել ինքնաթիռում անկարգություն առաջացնելու համար

Տղամարդը յոթ օրվա կալանքի է ենթարկվել ինքնաթիռում անկարգություն առաջացնելու համար Sat, 07 Nov 2026 21:30:32…

24 րոպե ago

Նիկոլ Փաշինյանի դեմ դատական հայցեր ներկայացնելու շարժում են սկսում

Նիկոլ Փաշինյանի դեմ դատական հայցեր ներկայացնելու շարժում են սկսում Sat, 07 Nov 2026 21:15:56 +0400…

38 րոպե ago

Այս իշխանությունները տեղի են տալու հանրային մեծ ճնշման պայմաններում. Սուրենյանց

Այս իշխանությունները տեղի են տալու հանրային մեծ ճնշման պայմաններում. Սուրենյանց Sat, 07 Nov 2026 21:08:40…

46 րոպե ago

Սլովակիան պատրաստ է վիճարկել Ռուսաստանից նավթի ներմուծման հնարավոր արգելքը

Սլովակիան պատրաստ է վիճարկել Ռուսաստանից նավթի ներմուծման հնարավոր արգելքը Sat, 07 Nov 2026 21:07:23 +0400…

47 րոպե ago

Ընդդիմադիրների կոնսոլիդացիային նաև միացել են Թաթոյանը, Արամ Սարգսյանը, Պարույր Հայրիկյանը

Ընդդիմադիրների կոնսոլիդացիային նաև միացել են Թաթոյանը, Արամ Սարգսյանը, Պարույր Հայրիկյանը Sat, 07 Nov 2026 21:02:50…

51 րոպե ago