Սիսիանի գնդում զինվորի՞ են պայթեցրել

Սիսիանի գնդում զինվորի՞ են պայթեցրել

Thu, 24 Sep 2026 12:41:48 +0400


Այսօր հերթական դաժան դեպքն է տեղի ունեցել բանակում։ Սիսիանի գնդում զինվորն ինքն իրեն պայթեցրել է նռնակով։ Հանգամանքները այս պահին ճշտվում են։ Ըստ նախնական վարկածի, կատարվածը ինքնասպանություն է։ Վերջին հասանելի տվյալներով, այս տարի մինչև սեպտեմբերի 22-ը, ՀՀ ԶՈւ-ում արձանագրվել է 7 ինքնասպանության դեպք՝ ծառայության հետ կապված մահերի շարքում։ Այդ թիվը ներկայացրել է իրավապաշտպան Արթուր Սաքունցը։

ՊՆ խոսնակը հաստատեց զինծառայողի մահվան մասին լուրը, հորդորելով չշտապել որակման հարցում։ Սա նշանակում է, որ հնարավոր է, կատարվածը դիտավորյալ սպանություն է։

ՀԳ․ Սեպտեմբերի 24-ին դեռևս չպարզված հանգամանքներում պայթյունի հետևանքով մահացել է պայմանագրային զինծառայող Դ. Կ.-ն (զինծառայողի ընտանիքը սահմանված կարգով տեղեկացված է):

Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:

Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Գահաժառանգի որդին ատաղձագործ-կահույքագործ է աշխատում

Գահաժառանգի որդին ատաղձագործ-կահույքագործ է աշխատում Sat, 28 Nov 2026 01:00:35 +0400 Նորվեգիայի գահաժառանգ արքայադուստր Մետե…

2 ժամ ago

Ամուսնալուծվել եւ գույքը բաժանել են

Ամուսնալուծվել եւ գույքը բաժանել են Sat, 28 Nov 2026 00:30:18 +0400 Ամերիկացի աշխարհահռչակ դերասաններ Բրեդ Փիթն…

2 ժամ ago

Տիեզերքում դատա-կենտրոն կստեղծվի

Տիեզերքում դատա-կենտրոն կստեղծվի Fri, 27 Nov 2026 23:55:54 +0400 ԱՄՆ Կապի ֆեդերալ հանձնաժողովը արտոնագիր է…

3 ժամ ago

Մարզիկի նկարով շոկոլադ՝ գլխավոր մարզչին

Մարզիկի նկարով շոկոլադ՝ գլխավոր մարզչին Fri, 27 Nov 2026 23:45:02 +0400 Թուրքական «Գալաթասարայ» ֆուտբոլային ակումբի…

3 ժամ ago

Չեմպիոնների լիգայի լավագույն ֆուտբոլիստ՝ ըստ երկրպագուների քվեարկության

Չեմպիոնների լիգայի լավագույն ֆուտբոլիստ՝ ըստ երկրպագուների քվեարկության Fri, 27 Nov 2026 23:30:18 +0400 Կատալոնական «Բարսելոնայի»…

3 ժամ ago

ՔՊ-ի առաջին տիկինը կփոխարինի՞ Նիկոլին

ՔՊ-ի առաջին տիկինը կփոխարինի՞ Նիկոլին Fri, 27 Nov 2026 23:15:38 +0400 Աննա Հակոբյանի ակտիվացումը շատերի…

4 ժամ ago