Հրապարակված զեկույցում Արշակ Սրբազանի վերաբերյալ բացահայտ կեղծ տեղեկություն կա․ փաստաբան

Հրապարակված զեկույցում Արշակ Սրբազանի վերաբերյալ բացահայտ կեղծ տեղեկություն կա․ փաստաբան

Thu, 24 Sep 2026 18:27:17 +0400


Փաստաբան Արսեն Բաբայանը գրում է․ «ՀՀ վարչապետի հանձնարարությամբ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ը հրապարակել է 74 էջանոց զեկույց՝ «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու փաստացի պետի և մի շարք բարձրաստիճան հոգևորականների գործունեության արդյունքում Եկեղեցում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» վերնագրով։

Զեկույցից պարզ է դառնում, որ քաղաքական իշխանությունը չի հրաժարվել Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի վերաբերյալ կեղծ տեղեկություններ տարածելու գործելակերպից։

Ընդ որում՝ խոսքը մի պնդման մասին է, որը վաղուց հերքվել է երեք միջազգային փորձաքննություններով, իսկ դրանց եզրակացությունները հրապարակվել և հասանելի են դարձել հանրությանը։

Զեկույցում Արշակ Սրբազանի վերաբերյալ, մասնավորապես, նշված է․

«(…) Արշակ արք. Խաչատրյանին վերագրվող ինտիմ բնույթի տեսանյութերի տարածումը, որտեղ, ըստ աղբյուրի պնդման, արքեպիսկոպոսը սեռական կապ է ունենում իր ազգականի հետ։ Չնայած արքեպիսկոպոսի կողմից հերքմանը՝ ՀՀ քննչական կոմիտեն փորձաքննության է ենթարկել տեսանյութերը, ինչի արդյունքում հաստատվել է տեսանյութերի իսկությունը»։

Հայտնի կեղծ տեսանյութերի առնչությամբ իրականացվող քրեական վարույթով, որպես Արշակ Սրբազանի փաստաբան, պաշտոնապես հայտարարում եմ՝ վարչապետի հանձնարարությամբ հրապարակված այս զեկույցում տեղ է գտել բացահայտ կեղծ տեղեկություն։

ՀՀ քննչական կոմիտեի կողմից չի նշանակվել և չի կատարվել որևէ այնպիսի փորձաքննություն, որի արդյունքում հաստատված լինի հրապարակված տեսանյութերի իսկությունը։

Ավելին՝ ճիշտ հակառակը։

Մեր նախաձեռնությամբ նշանակվել և իրականացվել են երեք միջազգային փորձաքննություններ, որոնց եզրակացություններով հստակ և միանշանակ հաստատվել է՝ Արշակ Սրբազանին վերագրվող տեսանյութերը ԿԵՂԾ ԵՆ։

Հետևաբար, պետական մարմնի կողմից պաշտոնական զեկույցում նման պնդման ներառումը ոչ թե պարզապես փաստական սխալ է, այլ արդեն իսկ հերքված տեղեկության կրկնակի տարածում՝ օգտագործելով պետական պաշտոնական խողովակը»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ժամանել է Նյու-Յորք՝ բանակցությունների

Ժամանել է Նյու-Յորք՝ բանակցությունների Sat, 26 Sep 2026 23:45:34 +0400 Ռուսաստանի նախագահի հատուկ դեսանորդ, արտասահմանյան…

4 ժամ ago

Արհեստական բանականությունը կարող է ոչնչացնել մեկ միլիարդ մարդու․ Բիլ Գեյթս

Արհեստական բանականությունը կարող է ոչնչացնել մեկ միլիարդ մարդու․ Բիլ Գեյթս Sat, 26 Sep 2026 23:30:50…

4 ժամ ago

Առաջին անգամ անդրադարձել է կնոջ հետ ունեցած խնդիրների մասին խոսակցություններին

Առաջին անգամ անդրադարձել է կնոջ հետ ունեցած խնդիրների մասին խոսակցություններին Sat, 26 Sep 2026 23:15:54…

5 ժամ ago

Քանյե Ուեսթի համերգը Ռուսաստանում չեղարկվել է

Քանյե Ուեսթի համերգը Ռուսաստանում չեղարկվել է Sat, 26 Sep 2026 23:00:02 +0400 Ամերիկյան Access Opera…

5 ժամ ago

Այսօր կդիտվի «Բերքահավաքի լիալուսինը»

Այսօր կդիտվի «Բերքահավաքի լիալուսինը» Sat, 26 Sep 2026 22:45:37 +0400 «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի…

5 ժամ ago

Արգելվել են օնլայն խաղադրույքները

Արգելվել են օնլայն խաղադրույքները Sat, 26 Sep 2026 22:30:49 +0400 Բրազիլիայի նախագահ Լուսի Ինասիու Լուլա…

5 ժամ ago