Կառավարության հրապարակած, այսպես կոչված, զեկույցը հակասահմանադրական է և հակականոնական․ Մայր Աթոռ

Կառավարության հրապարակած, այսպես կոչված, զեկույցը հակասահմանադրական է և հակականոնական․ Մայր Աթոռ

Thu, 24 Sep 2026 18:51:12 +0400


ՀՀ Կառավարության կողմից հրապարակված Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու մասին այսպես կոչված զեկույցն իր բովանդակության և ձևի մեջ հակասահմանադրական է, հակականոնական և անօրինական։ Այս մասին հայտարարություն է տարածել Մայր Աթոռը։

«Պետական միջոցների մսխմամբ՝ սոցցանցերում և լրատվամիջոցներում հրապարակված մեղադրանքների ու հերյուրանքների հիման վրա շարադրված «զեկույցը» դրսևորումն է քաղաքական հաշվեհարդարի, քինախնդրության և Եկեղեցու ներքին կյանքին դատապարտելի միջամտության։

Տեղին ենք համարում վերստին արձանագրել 2026թ․ փետրվարի 17-19-ին Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում գումարված Եպիսկոպոսաց հավաքի որդեգրած դիրքորոշումը, որով հարկ է, որ ՀՀ իշխանությունները՝

– դադարեցնեն Եկեղեցու հանդեպ հալածանքները և հարգեն Եկեղեցու դարերով ամրագրված ինքնիշխանությունն ու ինքնավարությունը՝ Եկեղեցի-պետություն հարաբերությունները խարսխելով փոխադարձ հարգանքի, իրավասությունների հստակ տարանջատման և ազգային շահի առաջնահերթության վրա,

– վերջ դնեն շինծու մեղադրանքներով ու զրպարտություններով եկեղեցականների ու ազգընտիր Ամենայն Հայոց Հայրապետի նկատմամբ բռնաճնշումներին,

– գործեն բացառաբար ՀՀ Սահմանադրությամբ, օրենսդրությամբ և միջազգային օրենքներով և հավատարիմ մնան հռչակված ժողովրդավարական սկզբունքներին՝ երաշխավորելով երկրում խղճի, կրոնի և դավանանքի ազատությունը, պառակտման փոխարեն ապահովելով հասարակական համերաշխություն,

– առկա խնդիրներն ու հակառակությունները փարատեն երկխոսության ոգով, առանց նախապայմանների՝ զերծ մնալով անհեռանկար վերջնագրային խոսույթից։

Ակնհայտ է, որ հենց ՀՀ իշխանությունների կողմից են ջանքեր գործադրվում արհեստական ճգնաժամ առաջ բերելու եկեղեցական կյանքում։ Անընդունելի է քաղաքական կամայական մոտեցումներով, մեքենայություններով ու պարտադրանքներով թելադրված բարենորոգման որևէ շարժում։ Հայոց Եկեղեցու առջև ծառացած մարտահրավերների հաղթահարման և բարեկարգության գործընթացներն իրականացվում են միմիայն եկեղեցական կանոնական բարձրագույն մարմինների որոշումներով։

Եկեղեցու տկարացման, եկեղեցականության հեղինակազրկման որդեգրված սույն դատապարտելի քաղաքականությունը երբեք չի կարող ծառայել հայրենիքի և աշխարհասփյուռ մեր ժողովրդի բարիքին, միասնականության ամրապնդմանը, առավել ևս արտաքին անվտանգային սպառնալիքների հանդիման՝ առկա փորձությունների դիմագրավմանը»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Նույն դպրոցում միանգամից 27 երկվորյակ է սովորում

Նույն դպրոցում միանգամից 27 երկվորյակ է սովորում Thu, 24 Sep 2026 21:30:52 +0400 Թուրքիայի Իզմիր…

13 րոպե ago

Բարեկարգ ճանապարհը նորոգո՞ւմ են, թե՞ փող քերում

Բարեկարգ ճանապարհը նորոգո՞ւմ են, թե՞ փող քերում Thu, 24 Sep 2026 21:15:09 +0400 Սկսվել է…

28 րոպե ago

Թուրքական գրաքննությունը շրջանցել է ու ծիծաղը վշտի միջից ներկայացրել

Թուրքական գրաքննությունը շրջանցել է ու ծիծաղը վշտի միջից ներկայացրել Thu, 24 Sep 2026 21:00:17 +0400…

43 րոպե ago

Ժողովրդավարություն` ըստ ՔՊ-ի

Ժողովրդավարություն` ըստ ՔՊ-ի Thu, 24 Sep 2026 20:45:20 +0400 «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ոչ միայն կառավարում…

58 րոպե ago

Պուտինին հրավիրել ենք մասնակցելու «Մեծ Քսանյակի» գագաթնաժողովին․ Մարկո Ռուբիո

Պուտինին հրավիրել ենք մասնակցելու «Մեծ Քսանյակի» գագաթնաժողովին․ Մարկո Ռուբիո Thu, 24 Sep 2026 20:30:46 +0400…

1 ժամ ago

«Ամեն ինչ կախված է մեզնից»․ Սպերցյանը՝ Լատվիայի դեմ հանդիպման մասին

«Ամեն ինչ կախված է մեզնից»․ Սպերցյանը՝ Լատվիայի դեմ հանդիպման մասին Thu, 24 Sep 2026 20:29:43…

1 ժամ ago