Ո՞ր երկրի վրա է պատրաստվում հարձակվել Ռուսաստանը․ սկանդալային նյութի հետքերով
Fri, 25 Sep 2026 14:30:35 +0400
Պետական «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը հրապարակել է «Ռուսաստանին սպասվում է ևս մեկ հատուկ ռազմական գործողության։ Այն շատ կարճ կլինի» վերնագրով հոդված Լիտվայի հետ հնարավոր ռազմական հակամարտության մասին։
Դրա պատճառը Լիտվայի խորհրդարանի կողմից երկրում միջուկային զենքի տեղակայման արգելքը վերացնելու որոշումն էր։
Հեղինակ Ալեքսանդր Նոսովիչը գրել է, որ Բալթյան երկրներում հնարավոր հակամարտությունը, աշխարհագրական պատճառներով, զգալիորեն կարճ կլինի, քան՝ Ուկրաինայում պատերազմը, և ենթադրում է, որ Ռուսաստանը կարող է օգտագործել միջուկային մարտագլխիկներով հրթիռներ։
«Ռուսաստանը կարող է նույնիսկ հրաժարվել ցամաքային զորքեր տեղակայելուց։ Միայն համապատասխան մարտագլխիկներով հրթիռներ», – նշված է եղել հոդվածում։
Սակայն, մեկ ժամից էլ պակաս ժամանակ անց «ՌԻԱ Նովոստին» անհայտ պատճառով հեռացրել է հոդվածը իր կայքից։
Ռուսաստանը պաշտոնապես հերքում է ՆԱՏՕ-ի երկրների վրա հարձակվելու ծրագրերը։