Նիկոլ Փաշինյան. «Հայերն ու ադրբեջանցիները խաղաղ գոյակցության դարերի փորձ ունեն»

Նիկոլ Փաշինյան. «Հայերն ու ադրբեջանցիները խաղաղ գոյակցության դարերի փորձ ունեն»

Fri, 25 Sep 2026 14:46:32 +0400


Համաձայն հնագույն աղբյուրների մասնավորապես՝ հունա-հռոմեական աղբյուրների, հայերը համարվում են աշխարհի հնագույն ազգերից մեկը:

Ինչ վերաբերում է ադրբեջանցիներին, ապա հենց ադրբեջանցի հետազոտողների համաձայն, «ադրբեջացի» էթնոնիմը ի հայտ է եկել 1936 թվականից սկսած, դրանցի առաջ նրանք կոչվել են կովկասյան թաթարներ, թյուրքեր:
Ըստ այդմ՝ «ադրբեջանցի» էթնոնիմը ունի 90 տարվա պատմություն:
Իմ խոսքը փաստարկելու համար այժմ կմեջբերեմ հենց ադրբեջանցի, իսկ իրականում՝ կովկասյան թաթար հեղինակներին՝ ըստ որում նրանք և պետական-քաղաքական գործիչներ են և հետազոտողներ: Մեջբերել հեղինակների խոսքը:
Այժմ խաղաղ գոյակցության մասին:

Խոսել տարբեր տարիներին հայերի նկատմամբ Ադրբեջանի իրականացրած ցեղասպանությունների մասին: մեջբերել ԽՆԴՐԱԳՐԻՑ
Ադրբեջանի նախախորհրդային, խորհրդային և հետխորհրդային շրջանների վարչակազմերը պետական մակարդակով ծրագրել և 1918 թվականին Բաքվում, 1920 թվականին Շուշիում, 1988-1990 թվականներին Սումգայիթում, Գանձակում, Բաքվում, 1991-1994, 2016, 2020, 2022-2023 թվականներին Արցախի Հանրապետությունում ազգությամբ հայերի նկատմամբ իրականացրել են ցեղասպանություններ, որոնց վերաբերյալ կան փաստագրված, անժխտելի ապացույցներ:

Ի հավելումն ասվածի՝ ցանկանում եմ նաև նշել, որ հայերի և թուրքերի, հայերի և կովկասյան թաթարների, ովքեր այսօր 1936 թվականից հայտնի են ադրբեջանցիներ անվամբ, համատեղ խաղաղ գոյակցությունը առնվազն տեսանելի ապագայում հնարավոր չէ: Ինչ հիմք ունեմ այսպիսի պնդում անելու համար:

Եվրոպայի խորհրդի Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ եվրոպական հանձնաժողովն Ադրբեջանի վերաբերյալ իր 2002թ. հունիսի 28-ի զեկույցում արձանագրել է, որ «…ադրբեջանական հասարակության մեջ այսօր լայնորեն տարածված է բացասական տրամադրվածությունը հայերի նկատմամբ: … հանրային հաստատությունները նպաստել են հայերի նկատմամբ թշնամական տրամադրությունների բորբոքմանը: Ընդհանրապես, հայերի հասցեին ատելության խոսքն ու նսեմացնող հրապարակային հայտարարությունները տեղի են ունենում պարբերաբար:», (European Commission against Racism and Intolerance, Report on Azerbaijan, adopted on 28 June 2002, p. 20, paragraph 51, 52, https://rm.coe.int/first-report-on-azerbaijan/16808b5579):
ՄԱԿ-ի Ռասսայական խտրականության վերացման կոմիտեի 2022թ. սեպտեմբերի 22-ին Ադրբեջանի 10-ից 12-րդ պարբերական հաղորդումների վերաբերյալ հրապարակված եզրափակիչ դիտարկումների համաձայն՝

• Ադրբեջանում առկա է ռասսայական ատելության հրահրում և ռասիստական կարծրատիպերի տարածում հայ ազգային կամ էթնիկ ծագում ունեցող անձանց նկատմամբ, ներառյալ համացանցում և սոցիալական ցանցերում, ինչպես նաև հասարակական գործիչների և պետական պաշտոնյաների կողմից:

• դպրոցական դասագրքերը խթանում են նախապաշարմունքները և հրահրում ռասսայական ատելություն, հատկապես էթնիկ հայերի նկատմամբ:

Ստեփան Հասան-Ջալալյան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Համաձայնել են թույլատրել միջուկային էներգիայի ոլորտի տեսուչների շրջայցը

Համաձայնել են թույլատրել միջուկային էներգիայի ոլորտի տեսուչների շրջայցը Sat, 26 Sep 2026 21:30:46 +0400 Իրանը…

8 րոպե ago

Հավատացեք` մենք քիչ չենք, իրենք են քիչ

Հավատացեք` մենք քիչ չենք, իրենք են քիչ Sat, 26 Sep 2026 21:15:12 +0400 Առաջ էլ…

23 րոպե ago

Ալիևը կանգ չի՛ առնի. «Ուժեղ Հայաստան»

Ալիևը կանգ չի՛ առնի. «Ուժեղ Հայաստան» Sat, 26 Sep 2026 21:01:54 +0400 Latest news from…

36 րոպե ago

Միջազգային օդանավակայանը անվանակոչել են քաղաքական գործչի անունով

Միջազգային օդանավակայանը անվանակոչել են քաղաքական գործչի անունով Sat, 26 Sep 2026 21:00:00 +0400 Իտալիայում Միլանի…

38 րոպե ago

«Տիզը» մահացավ, մյուս 3 «գողականներն» արդարացվեցին․ ինչ եղավ «Զոն նայող Անդուլիկի» գործով

«Տիզը» մահացավ, մյուս 3 «գողականներն» արդարացվեցին․ ինչ եղավ «Զոն նայող Անդուլիկի» գործով Sat, 26 Sep…

53 րոպե ago

Հ1֊ի Պետրոս Ղազարյանը դարձյալ տրտնջում է․ արհեստական օրակարգեր չեմ սպասարկում

Հ1֊ի Պետրոս Ղազարյանը դարձյալ տրտնջում է․ արհեստական օրակարգեր չեմ սպասարկում Sat, 26 Sep 2026 20:31:04…

1 ժամ ago