Ոչ թե Նիկոլի հայտարարություն անելը, այլ ընդդիմության հայտարարություն չանելը

Ոչ թե Նիկոլի հայտարարություն անելը, այլ ընդդիմության հայտարարություն չանելը

Fri, 25 Sep 2026 19:45:54 +0400


Երբ հետեւում ես մեր երկրում եւ երկրի շուրջ ընթացող գործընթացներին, ակամայից քեզ այն մտքի վրա ես բռնացնում, որ այս երկիրը ոչ թե պետության շահերով, այլ մի կողմից իշխանությունների՝ իշխանությունը պահելու, իսկ մյուս կողմից էլ ընդդիմության՝ սեփական ունեցվածքը չկորցնելու մոլուցքներով է ղեկավարվում:

Դրա լավագույն ապացույցը, թերեւս, երկրում եւ դրա շուրջ ստեղծված ռազմաքաղաքական ու տնտեսական իրավիճակին վերաբերող՝ իշխանության ու ընդդիմության գնահատականներն ու նրանց ձեւավորած օրակարգերն են: Գնահատականներ ու օրակարգեր, որոնք եթե Նիկոլենց պարագայում իրենց սանձարձակությունները կոծկելուն, ապա ընդդիմության դեպքում իրենց ունեցվածքը չկորցնելու վախերին են վերաբերում:

Այս իմաստով հատկապես հետաքրքիր է ոչ միայն այն, ինչ Տիգրանաշենի մասին ասում են Նիկոլն ու Նիկոլենք, այլ նաեւ այն, ինչի մասին որ գիտեն, բայց չեն ասում ընդդիմադիրները: Նախ ուզում եմ ասել, որ ես ինչքան որ չեմ հասկանում Նիկոլին ու Նիկոլենց, երբ նրանք այդքան շատ խոսում են Տիգրանաշենի՝ Հայաստանի 9 743 կիլոմետրից դուրս գտնվելու մասին, բայց չեն խոսում այն մասին, որ իրենք 8 տարի իշխանություն լինելով ոչինչ չեն արել, որպեսզի Հայաստանը Տիգրանաշենի Քյարքի դառնալը թույլ չտվող երկիր լինի, այդքան էլ չեմ հասկանում այս ընդդիմությանը, որը ձեւացնում է, թե չի հասկանում, որ Տիգրանաշենն այսօր եթե անգամ Քյարքի էլ դառնա, ապա կդառնա ոչ թե այն պատճառով, որ Հայաստանի իշխանությունները շատ են ուզում, որ այն Քյարքի լինի, այլ՝ այն, որ Հայաստանը դեռեւս Տիգրանաշենի Քյարքի դառնալը թույլ չտվող երկիր չի դարձել:

Իսկ չի դարձել ոչ միայն այն պատճառով, որ նրա բոլոր ժամանակների իշխանություններն ընտրություն են կեղծել, այլ նաեւ այն, որ նրա բոլոր ժամանակների ընդդիմություններն այդ կեղծիքներին հարմարվել ու դրանք ընդունել են: Չի դարձել ոչ միայն այն պատճառով, որ այս երկրի իշխանություններն իրենց իշխանությունը պահելու համար հաճախ այս երկրի սահմանադրության դեմ ոտնձգություն անելն են իրենց թույլ տվել, այլ նաեւ այն, որ այս երկրի ընդդիմությունը, այդ ոտնձգությունների դեմ պայքարելու փոխարեն, միշտ էլ դրանցից իր բաժինն է փախցրել:

Այս իմաստով, ինչպես այս երկրի բոլոր ժամանակների իշխանությունները չեն հասկացել, որ ո՛չ իշխանություն պահելու եւ ո՛չ էլ ինչ-որ բանի համար չի կարելի պետության սահմանադրության դեմ ոտնձգություն անելն իրենց թույլ տալ, այնպես էլ այս երկրի բոլոր ժամանակների ընդդիմությունը չի հասկացել, որ ո՛չ իշխանության գալու եւ ո՛չ էլ ուրիշ ինչ-որ բանի համար չի կարելի երկրի սահմանադրության դեմ ոտնձգություն անող իշխանությանը զսպելու համար իրեն տրված ժողովրդի քվեն բոլոր միջոցներով չպաշտպանել:

Այս տեսակետից, հունիսի 7-ի ընտրություններից հետո ես հաճախ եմ մտածել, թե հունիսի 7-ին իշխանությունից ու ընդդիմությունից ավելի շատ ով մեղանչեց այս երկրի ու նրա ինքնիշխանության դեմ` իշխանությո՞ւնը՝ իր «ընտրված լինելու» մասին գիշերվա ժամը 2-ի հայտարարությամբ, թե՞ ընդդիմությունը՝ իր ժամը 2։15-ին ժողովրդին փողոց դուրս գալու կոչով չդիմելով: Մտածել ու եկել եմ այն համոզման, որ երկրում ստեղծված այսօրվա վիճակի պատճառը ոչ թե հունիսի 7-ի գիշերվա ժամը 2-ի Նիկոլի հայտարարություն անելը, այլ ընդդիմության՝ 2։15-ին ժողովրդին փողոց դուրս գալու կոչով չդիմելն էր:

Գալուստ ՍԱՐԳՍՅԱՆ

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Սարգիս Բեգոյանը դարձել է բրոնզե մեդալակիր

Սարգիս Բեգոյանը դարձել է բրոնզե մեդալակիր Sun, 18 Oct 2026 12:45:42 +0400 ԱՄՆ-ի Լաս Վեգաս…

12 րոպե ago

Եվրոպական մայրաքաղաքների անկայունությունը և եռաբևեռ աշխարհի ուրվագիծը

Եվրոպական մայրաքաղաքների անկայունությունը և եռաբևեռ աշխարհի ուրվագիծը Sun, 18 Oct 2026 12:29:44 +0400 Եվրոպական մայրաքաղաքների…

28 րոպե ago

Արտակարգ իրավիճակ․ Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է

Արտակարգ իրավիճակ․ Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է Sun, 18 Oct…

43 րոպե ago

Ֆրանսիայում անկարգությունների ժամանակ ձերբակալվածների թիվն անցել է հազարը

Ֆրանսիայում անկարգությունների ժամանակ ձերբակալվածների թիվն անցել է հազարը Sun, 18 Oct 2026 12:00:40 +0400 Ֆրանսիայում…

57 րոպե ago

Որքան շատ ես զիջում, այնքան ավելի դժվար է դառնում հաջորդ անգամ նրան «ոչ» ասելը․ Տեր Մովսես

Որքան շատ ես զիջում, այնքան ավելի դժվար է դառնում հաջորդ անգամ նրան «ոչ» ասելը․ Տեր…

1 ժամ ago

Ուկրաինական ԱԹՍ-ի հարձակման հետևանքով կա զոհ, հինգ վիրավոր

Ուկրաինական ԱԹՍ-ի հարձակման հետևանքով կա զոհ, հինգ վիրավոր Sun, 18 Oct 2026 11:30:06 +0400 Սանկտ…

1 ժամ ago