Բենզինը շարունակում է թանկանալ Եվրոպայում
Fri, 25 Sep 2026 20:00:29 +0400
Ավտոմոբիլային բենզինը շարունակում է թանկանալ Եվրոպայում։ Համաձայն առկա տվյալների, Չեխիայում օրինակ՝ բենզալցակայաններում այս վառելիքի գինը մոտենում է ռեկորդային գնանիշի։ Այսպես՝ ամենաշատ տարածված՝ Natural 95 տեսակի բենզինի մեկ լիտրը արժի մոտ 2,3 դոլար։ Դիզելային վառելիքի մեկ լիտրը արժի 2,55 դոլար։ Ավելի թանկ՝ վառելիքը Չեխիայում եղել է 22 թվականի մարտ ամսին։