Մահացել է Սամվել Մեսրոպյանը

Մահացել է Սամվել Մեսրոպյանը

Fri, 25 Sep 2026 22:14:05 +0400


ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խոր ցավով տեղեկացնում է, որ 68 տարեկանում կյանքից հեռացել է վաստակավոր կոլեկտիվ Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն, մշակութային գործիչ Սամվել Մեսրոպյանը։

Սամվել Մեսրոպյանը ծնվել է 1958 թվականի սեպտեմբերի 16-ին։ 1975–1980 թվականներին սովորել և ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի էներգետիկայի ֆակուլտետը։ 1995 թվականին ավարտել է Հայաստանի և Ֆրանսիայի առևտրի պալատների կողմից կազմակերպված բարձրագույն դասընթացները՝ «Միջազգային առևտուր և բիզնես» ծրագրով։

1995–1998 թվականներին աշխատել է «Ջինջ» ինժեներախորհրդատվական ընկերությունում՝ որպես կոմերցիոն տնօրեն։ 1998–2005 թվականներին եղել է ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության Մշակույթի զարգացման բարեգործական հիմնադրամի համահիմնադիրն ու տնօրենը, իսկ 2003–2011 թվականներին՝ «Օվացիա» պրոդյուսերական կենտրոնի համահիմնադիրն ու մշակութային ծրագրերի տնօրենը։

2013–2021 թվականներին ղեկավարել է վաստակավոր կոլեկտիվ Կոմիտասի անվան ազգային լարային քառյակը։ 2021–2026 թվականներին եղել է Կամերային երաժշտության ազգային կենտրոնի Կոմիտասի անվան ազգային քառյակ մասնաճյուղի ղեկավարը, իսկ 2023–2026 թվականներին՝ Առնո Բաբաջանյանի անվան մշակութային հիմնադրամի համահիմնադիր և տնօրեն։

Սամվել Մեսրոպյանի բազմամյա գործունեությունն ընդգրկել է բազմաթիվ համերգային, փառատոնային, ցուցահանդեսային և բարեգործական ծրագրերի կազմակերպում Հայաստանում, Արցախում և արտերկրում։

Նա մասնակցել է «Սայաթ-Նովա» համահայկական երգի մրցանակաբաշխության, «Վահագն» արվեստի և գրականության համահայկական մրցանակաբաշխության, «Նազենիկ» մնջախաղի միջազգային փառատոնի և «ՀայՖեստ» միջազգային թատերական փառատոնի կազմակերպմանը՝ տարբեր տարիներին հանդես գալով որպես տնօրեն կամ գործադիր տնօրեն։ 2006–2010 թվականներին եղել է «Ոսկե կիթառ» հեղինակային երգի հանրապետական փառատոնի համահեղինակ և տնօրեն, իսկ 2008 թվականին՝ «Առնո Բաբաջանյան» երգի միջազգային առաջին փառատոնի նախագծի հեղինակ և տնօրեն։

Սամվել Մեսրոպյանը ակտիվորեն մասնակցել է նաև բարեգործական նախաձեռնությունների իրականացմանը՝ կազմակերպելով մի շարք համերգներ և մշակութային միջոցառումներ։

2019 թվականին ՀՀ նախագահի կողմից պարգևատրվել է Երախտագիտության մեդալով։

Սամվել Մեսրոպյանի մասնագիտական գործունեությունը տասնամյակներ շարունակ կապված էր Հայաստանի մշակութային կյանքի հետ։ Իր կազմակերպչական աշխատանքով նա ներդրում է ունեցել մշակութային ծրագրերի իրականացման, հայ արվեստի հանրահռչակման և միջազգային մշակութային համագործակցության զարգացման գործում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ժամանել է Նյու-Յորք՝ բանակցությունների

Ժամանել է Նյու-Յորք՝ բանակցությունների Sat, 26 Sep 2026 23:45:34 +0400 Ռուսաստանի նախագահի հատուկ դեսանորդ, արտասահմանյան…

4 ժամ ago

Արհեստական բանականությունը կարող է ոչնչացնել մեկ միլիարդ մարդու․ Բիլ Գեյթս

Արհեստական բանականությունը կարող է ոչնչացնել մեկ միլիարդ մարդու․ Բիլ Գեյթս Sat, 26 Sep 2026 23:30:50…

4 ժամ ago

Առաջին անգամ անդրադարձել է կնոջ հետ ունեցած խնդիրների մասին խոսակցություններին

Առաջին անգամ անդրադարձել է կնոջ հետ ունեցած խնդիրների մասին խոսակցություններին Sat, 26 Sep 2026 23:15:54…

4 ժամ ago

Քանյե Ուեսթի համերգը Ռուսաստանում չեղարկվել է

Քանյե Ուեսթի համերգը Ռուսաստանում չեղարկվել է Sat, 26 Sep 2026 23:00:02 +0400 Ամերիկյան Access Opera…

5 ժամ ago

Այսօր կդիտվի «Բերքահավաքի լիալուսինը»

Այսօր կդիտվի «Բերքահավաքի լիալուսինը» Sat, 26 Sep 2026 22:45:37 +0400 «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի…

5 ժամ ago

Արգելվել են օնլայն խաղադրույքները

Արգելվել են օնլայն խաղադրույքները Sat, 26 Sep 2026 22:30:49 +0400 Բրազիլիայի նախագահ Լուսի Ինասիու Լուլա…

5 ժամ ago