«Հրապարակ»․ Թեկնածուի մորաքրոջ աղջիկն ուսուցիչ է, սպառնացել են՝ կազատենք

«Հրապարակ»․ Թեկնածուի մորաքրոջ աղջիկն ուսուցիչ է, սպառնացել են՝ կազատենք

Sat, 26 Sep 2026 09:15:24 +0400


Սեպտեմբերի 20-ին ավարտվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրությունների առաջադրումները։ Հիշեցնենք, որ ընտրություններ են տեղի ունենալու 19 համայնքում։ Արտաշատում առաջադրվել են ՀՅԴ-ն, «Նոր դարաշրջան» կուսակցությունը եւ ՔՊ-ն։ Արտաշատում ՀՅԴ-ի համայնքապետի թեկնածուն դաշնակցական Գերասիմ Վարդանյանն է: Զրուցել ենք նրա հետ:

– Ընդդիմադիր ուժերը շատ համայնքներում չեն առաջադրվում, քանի որ բռնապետական ռեժիմը կալանավորում է բոլոր համայնքապետերին, ովքեր հաղթում են, անգամ մասնակցում են ՏԻՄ ընտրություններին: Կան բազմաթիվ օրինակներ` Մամիկոն Ասլանյան, Վարդան Ղուկասյան, երեկ խուզարկում էին Աբովյանի համայնքապետարանը, եւ վեց աշխատակից կալանավորվեց: Այս պայմաններում ի՞նչ դժվարություններ ունեն ընդդիմադիր թեկնածուները, մասնավորապես` Դուք:

– Մենք բանտարկությունից չենք վախենում, բանտերը մեզ չեն կարող վախեցնել, չեն կարող հետ կանգնեցնել: Ինձ 2 անգամ բանտարկել են, կարող են 5-6 անգամ էլ բանտարկել, դրանից ոչինչ չի փոխվելու մեր պայքարում: Ոչինչ չի փոխվելու նաեւ մեր սկզբունքներում։ Այնպես որ, մենք չենք վախենում իշխանության սպառնալիքներից, ոչ մի կոպեկի արժեք չունեն դրանք մեզ համար: Մեր ուժն առաջադրել է իմ թեկնածությունը, եւ մենք պայքարում ենք, որովհետեւ կարծում ենք, որ չի կարելի ժողովրդին մենակ թողնել նման իշխանության հետ: Ժողովուրդն այլընտրանք է ցանկանում, իսկ մենք՝ որպես հականիկոլ ուժ, որպես գլխավոր ընդդիմադիր ուժ, այս տարածքում առաջադրվել ենք եւ ակնկալում ենք մեր համայնքի հականիկոլ զանգվածի քվեները:

– Ճնշումներ, վարչական ռեսուրսի կիրառում եւ այլն՝ կա՞ն այս փուլում:

– Վարչական լծակների կիրառում, սպառնալիքներ, մանիպուլյացիաներ նկատում ենք, բնականաբար: Ինչպես ամբողջ երկրում է վախի մթնոլորտ տիրում, այնպես էլ՝ այստեղ, թեպետ մենք հետ չենք կանգնելու մեր պայքարից: Շարունակելու ենք դիմադրել, եւ ոչ մի բան չի կարող մեզ վրա ազդեցություն թողնել:

– Վարչական ռեսուրսի կիրառման ի՞նչ դրսեւորումներ եք նկատել:

– Տարբեր ավագանու թեկնածուների են սպառնացել: Ընդդիմադիր որոշ անձանց կանչում են, վախեցնում, զգուշացնում եւ այլն: Պետական աշխատողները ընդհանրապես չեն համարձակվում ընդգրկվել որեւէ ընդդիմադիր ցուցակում, բայց խնդիրն այն է, որ մարդկանց անգամ սպառնում են, որ հեռու հարազատներին կհեռացնեն աշխատանքից, եթե մտնեն պայքարի մեջ: Օրինակ` ինչ-որ մի թեկնածուի մորաքրոջ աղջիկը դպրոցում ուսուցիչ է, սպառնացել են, որ եթե առաջադրվի, մորաքրոջ աղջկան աշխատանքից կհեռացնեն:

– Դուք ստացե՞լ եք նման սպառնալիք, եւ դա ազդո՞ւմ է:

– Ամեն բան խոսակցությունների մակարդակի վրա է: Կան մարդիկ, ովքեր այդ սպառնալիքներից հետո հրաժարվել են որպես ավագանի ընդգրկվել ցուցակում:

– Իսկ Արտաշատում ի՞նչ տրամադրություններ են:

– Տարբեր են տրամադրությունները, կան թե՛ ընդդիմադիր մարդիկ, եւ թե՛ իշխանական: Ընտրությունների արդյունքները ցույց կտան ընդհանուր արդյունքները:

– Ի՞նչ խնդիրներ կան համայնքում:

– Ցանկացած համայնք էլ ունի խնդիրներ, սակայն մեր գլխավոր թիրախը, հավակնությունը այսօրվա իշխանությունների վերարտադրությունը ՏԻՄ-երում բացառելն է:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Հայաստանում տղամարդկանց տարեկան եկամուտը գրեթե կրկնակի գերազանցում է կանանց եկամուտին. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ

Հայաստանում տղամարդկանց տարեկան եկամուտը գրեթե կրկնակի գերազանցում է կանանց եկամուտին. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ Mon, 28 Sep…

20 րոպե ago

Անգամ միջազգային ընկերություններն արձանագրել են,որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը լեգիտիմ չէ. Մելոյան

Անգամ միջազգային ընկերություններն արձանագրել են,որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը լեգիտիմ չէ. Մելոյան Mon, 28 Sep 2026…

29 րոպե ago

Ձնահյուսքի մեջ 14 մարդ է անհետ կորել

Ձնահյուսքի մեջ 14 մարդ է անհետ կորել Mon, 28 Sep 2026 19:30:05 +0400 Առնվազն Նեպալի…

32 րոպե ago

Սեպտեմբերի 27-ին Դիլիջանում ջազ համերգ է կայացել

Սեպտեմբերի 27-ին Դիլիջանում ջազ համերգ է կայացել Mon, 28 Sep 2026 19:15:32 +0400 «Գրին Ռոք»…

47 րոպե ago

Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը

Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Mon, 28 Sep 2026 19:09:24 +0400 Քիչ անց կմեկնարկի Հայաստանի ազգային…

53 րոպե ago

Նույնիսկ Եվրոպան է նշում, որ ՀՀ-ում ընտրությունները եղել են ճնշումներով, «սոցիալական կաշառքով»

Նույնիսկ Եվրոպան է նշում, որ ՀՀ-ում ընտրությունները եղել են ճնշումներով, «սոցիալական կաշառքով» Mon, 28 Sep…

59 րոպե ago