Դրսում՝ հարս, ներսում` գազան

Դրսում՝ հարս, ներսում` գազան

Sat, 26 Sep 2026 09:00:24 +0400


Աշխարհի գերտերությունների ղեկավարները դրսում իրենց երկրների շահերն են պաշտպանում` իրենց հակառակորդների կոկորդը կրծում, որ իրենց պետությունները մի խազ էլ բարձրացնեն համաշխարհային մրցավազքում, ամրացնեն, հզորացնեն իրենց երկրները, մեր պետության ղեկավարը գնում է դուրս` իր ընդդիմությունից բողոքելու եւ մեր թշնամիներին սիրաշահելու: Ի՞նչ իմաստ ունի արեւմտյան մի հարթակում Ալիեւին գովերգելը, մյուս հարթակում` Էրդողանին ռեւերանս անելը, երրորդ առիթով` Թրամփին քծնելը, երբ մեր երկրի առջեւ կանգնած լուրջ խնդիրներից ոչ մեկը տարիներ շարունակ չի լուծվում. մեր գերիներին հետ չեն վերադարձնում, մեր սուվերեն տարածք մտած թշնամու զորքը հետ չի քաշվում, մյուս տարածքների նկատմամբ նրա հավակնությունները չեն նվազում, մեր ապրանքը չենք կարողանում տանել՝ դրսում վաճառել, սահմանները չեն բացվում, նոր ճանապարհներ չեն կառուցվում, հին ճանապարհները չեն ապաշրջափակվում, Գորիս-Կապան մայրուղին մեզ թույլ չեն տալիս շահագործել, ԹՐԻՓՓ-ի ուղղությամբ էլ դեռեւս գեթ կես քայլ արված չէ: Դրան գումարած` ամեն օր հարեւան երկրից լսում ենք սպառնալիքներ, վիրավորանք, մեր մշակութային ժառանգությունը յուրացնելու փորձեր:

Ուրիշ պետությունների ղեկավարները դրսում գազան են, իրենց երկրում` բարի ղեկավար, մեր դեպքում հակառակն է. դրսում խոնարհ հարս է, ներսում` գել-գազան: Ամեն օր մարդ է կալանավորում, բանտերը լիքն են քաղբանտարկյալներով, եկեղեցու դեմ արշավի նոր փուլ է սկսում: Եվ փոխանակ դրսից հնչող սպառնալիքներին ու վիրավորանքներին արձագանքի, իր ընդդիմության բերանն է փակում` ողջ ուժով եւ ողջ թիմով, ֆեյքերով ու ՊՈԱԿ-ներով, ծախու քաղաքագետներով եւ պետական բյուջեից սնվող ՀԿ-ներով, իրեն կից կուսակցություններով եւ իշխանալեզ մտավորականներով:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Սանկցիաներ են սահմանել ութ կանադական կազմակերպության նկատմամբ

Սանկցիաներ են սահմանել ութ կանադական կազմակերպության նկատմամբ Sat, 07 Nov 2026 18:30:07 +0400 Միացյալ Նահանգները…

17 րոպե ago

Նրանք փողով ծախել են իրենց հավատն ու ինքնությունը

Նրանք փողով ծախել են իրենց հավատն ու ինքնությունը Sat, 07 Nov 2026 18:15:42 +0400 Լիբերալ…

32 րոպե ago

Ընտրություններից առաջ Փաշինյանի ռեպրեսիվ շղթան․ 6 կալանավորված, 4-ը՝ տնային կալանքի տակ

Ընտրություններից առաջ Փաշինյանի ռեպրեսիվ շղթան․ 6 կալանավորված, 4-ը՝ տնային կալանքի տակ Sat, 07 Nov 2026…

47 րոպե ago

Նիկոլի վարպետաց դասերը եւ ՔՊ-ի տնային առաջադրանքները

Նիկոլի վարպետաց դասերը եւ ՔՊ-ի տնային առաջադրանքները Sat, 07 Nov 2026 17:45:52 +0400 Նոյեմբերի 5-ի…

1 ժամ ago

Վենսը միջնորդների հետ բանակցություններ է վարում Իրանի հետ համաձայնության շուրջ

Վենսը միջնորդների հետ բանակցություններ է վարում Իրանի հետ համաձայնության շուրջ Sat, 07 Nov 2026 17:37:29…

1 ժամ ago

Կարգուկանոնի ապահովման համար կներգրավեն 70 հազար ոստիկան

Կարգուկանոնի ապահովման համար կներգրավեն 70 հազար ոստիկան Sat, 07 Nov 2026 17:30:09 +0400 Այսօր՝ նոյեմբերի…

1 ժամ ago