Ինչու են ազատվել Երևանի վարչական ղեկավարները

Ինչու են ազատվել Երևանի վարչական ղեկավարները

Sat, 28 Nov 2026 12:30:29 +0400


Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, կարծես, որոշել է իր հասցեին հնչող քննադատություններին պատասխանել ենթակաների պաշտոնանկություններով։ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Սաշա Կատվալյանն ու Նուբարաշենի ղեկավար Անդրանիկ Գասպարյանն արդեն ազատվել են զբաղեցրած պաշտոններից, սակայն, մեր տեղեկություններով, սա դեռ սկիզբն է։ Ընդ որում, ազատման օրը Կատվալյանը շատ բարձր տրամադրություն է ունեցել, միջոցառման է մասնակցել, պոստ արել, օրվա վերջում քաղաքապետարանից ասել են` դիմումդ գրի:

Սաշա Կատվալյանի ազատումը, ըստ մեր աղբյուրների, կապված է ենթադրյալ կոռուպցիոն գործարքների հետ, տևական ժամանակ է վարույթ կա իր նախկին աշխատանքի` սանմաքրման ծառայությունների հետ կապված: Իսկ Անդրանիկ Գասպարյանի դեպքում, ինչպես քաղաքապետարանի մեր աղբյուրն է ասում, «անմեղ տեղը փուռն է գնացել»։

Գասպարյանին քաղաքապետարանում բնութագրում են որպես աշխատող պաշտոնյա։ Այդուհանդերձ, նրա պաշտոնանկությունը, ըստ մեր տեղեկությունների, կապված է ընտրությունների արդյունքներով պայմանավորված դժգոհությունների հետ։ Նուբարաշենի 10/51 ընտրատեղամասում ՔՊ-ն ստացել էր 630, ԲՀԿ-ն՝ 131 ձայն։ Հետագայում այդ տեղամասի քվեարկության արդյունքները, արձանագրված խախտումների պատճառով, անվավեր էին ճանաչվել։ Ըստ մեր աղբյուրի՝ ընտրությունների ընթացքում վարչական շրջանի աշխատանքի նկատմամբ իշխանության դժգոհությունն էլ կարող էր Գասպարյանի պաշտոնանկության պատճառ դառնալ։

Սակայն քաղաքապետարանում սպասում են, որ երկուշաբթի օրը Ավինյանը շատ ավելի «թափով» կշարունակի ազատումները։ Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ քաղաքապետը մտադիր է իր հասցեին հնչող քննադատությունների պատասխանատվությունը բարդել այլ պաշտոնյաների վրա՝ նրանց պաշտոնանկ անելով։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Հրապարակ». «Հայանտառի» տնօրենի պատասխանները նոր հարցեր են առաջացնում

«Հրապարակ». «Հայանտառի» տնօրենի պատասխանները նոր հարցեր են առաջացնում Sat, 28 Nov 2026 12:45:21 +0400 Նոյեմբերի…

14 րոպե ago

«Հրապարակ». Անհրաժեշտ է վերականգնել ամոթի մշակույթը. ամաչել ոչ թե աղքատ, այլ անազնիվ լինելուց

«Հրապարակ». Անհրաժեշտ է վերականգնել ամոթի մշակույթը. ամաչել ոչ թե աղքատ, այլ անազնիվ լինելուց Sat, 28…

14 րոպե ago

#Ուղիղ․ «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի հերթական քաղաքական կալանքը

#Ուղիղ․ «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի հերթական քաղաքական կալանքը Sat, 28 Nov 2026 12:25:50…

33 րոպե ago

«Հրապարակ»․ Դպրոցներում ուսուցիչների 1035 թափուր հաստիք կա

«Հրապարակ»․ Դպրոցներում ուսուցիչների 1035 թափուր հաստիք կա Sat, 28 Nov 2026 12:15:49 +0400 Նոյեմբերի 2-ին…

43 րոպե ago

Էմանուել Մակրոնին սկսել են անվանել «պարոն Շանտաժ»

Էմանուել Մակրոնին սկսել են անվանել «պարոն Շանտաժ» Sat, 28 Nov 2026 12:00:35 +0400 Ֆրանսիայի նախագահ…

58 րոպե ago

«Հրապարակ». Մարզերում պետք է հարկային, վարկային մեծ արտոնություններ տան

«Հրապարակ». Մարզերում պետք է հարկային, վարկային մեծ արտոնություններ տան Sat, 28 Nov 2026 11:45:31 +0400…

1 ժամ ago