«Հրապարակ»․ Մեղվաբույծը` քաղաքապետի թեկնածու

«Հրապարակ»․ Մեղվաբույծը` քաղաքապետի թեկնածու

Sat, 26 Sep 2026 10:25:37 +0400


Հայաստանի եվրոպական կուսակցությունը, որի առաջնորդը Տիգրան Խզմալյանն է, Մեղրիի ՏԻՄ ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել: Այսպիսով Մեղրիի ընտրություններին մասնակցելու է 4 ուժ` «Ապրելու երկիր»-ը, ՔՊ-ն, Հայաստանի եվրոպական եւ Հայաստանի շնորհապետական կուսակցությունները։ Մեզ հետ զրույցում խոսելով Մեղրիում իրենց մասնակցության, շանսերի եւ սպասելիքների մասին՝ Տիգրան Խզմալյանը նկատեց.

«Մենք ելնում ենք երկու հանգամանքից: Հայաստանի եվրոպական կուսակցությունը որոշել էր չմասնակցել հունիսի 7-ի պառլամենտական ընտրություններին` ինչու, որովհետեւ արեւմտամետ ուժերը չմիավորվեցին, եւ անիմաստ դարձավ առանձին-առանձին մասնակցելը: Եվրադաշինք այդպես էլ չկազմվեց, եւ առանձին արեւմտամետ ուժերը պարտության էին դատապարտված: Պարզ է, որ մենք այդ խայտառակությանը չէինք մասնակցելու: Այժմ մենք կարծում ենք, որ քաղաքական պայքարը պետք է տեղափոխենք մարզային կառավարման մակարդակի շրջաններ: Մենք այսօր չունենք խորհրդարան: Այսօրվա խորհրդարանը նախորդի քոփի փեստն է, հայաստանյան պառլամենտն այսօր քաղաքական կառույց չէ: Մեկ տարի առաջ մեր կուսակցության փոքր պատվիրակությունն անցավ Հյուսիս-Հարավ ճանապարհով, այն, մեր համոզմամբ, Հայաստանի իրական փրկությունն է: Այն արդեն մոտ 10 տարի է՝ ֆինանսավորվում է ԵՄ-ի կողմից: Այդ ընթացքում մենք կանգառ կատարեցինք Մեղրիում եւ հանդիպումներ ունեցանք բնակիչների հետ: Հենց այդ ժամանակ այնտեղ ծանոթացա Մեղրիի նախկին քաղաքապետ Արշալույս Հովհաննիսյանի հետ: Նա 2012-2016 թթ․ եղել է քաղաքապետ: Այս ընթացքում քաղաքական գործունեությամբ չէր զբաղվում, մեղվաբուծությամբ էր զբաղվում, սակայն հետաքրքրվում էր քաղաքականությամբ, հատկապես` Եվրոպական կուսակցության գործունեությամբ։ Նա մոտեցավ մեզ, ասաց, որ ամբողջապես կիսում է մեր մոտեցումները եւ կարծում է, որ Եվրոպան է մեր փրկությունը: Հետո վերջերս զանգահարեց ինձ, եւ ես տվեցի իմ համաձայնությունը, որպեսզի նա մեր կուսակցությամբ մասնակցի Մեղրիի ավագանու ընտրություններին: Մենք որոշել ենք մասնակցել այս ընտրություններին, Մեղրին մեզ համար շատ կարեւոր քաղաք է: Մի քանի համայնքներում քննարկումներ ունեցանք եւ կանգնեցինք Մեղրիի վրա: Այն Հայաստանի ռազմավարական կարեւորագույն կետն է»:

Նա ասում է, որ այս պահի դրությամբ ամեն բան նորմալ է, իշխանությունները դեռ խոչընդոտներ չեն ստեղծել իրենց համար. «Խոչընդոտներ եղան 2025 թվականին` «Եվրաքվեի» հետ կապված: Ես պնդում եմ, որ Նիկոլ Փաշինյանը եվրաիմիտացիա է ստեղծել, նա օլիգարխիկ թիմի շարունակությունն է: Հայաստանի իշխանությունը վարում է աղետալի քաղաքականություն, Եվրոպայի դրոշը ձեռքին պահած՝ գնում է լրիվ այլ ուղղությամբ»:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի»

Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Mon, 19 Oct 2026 21:30:27 +0400 Ամերիկյան «Bloomberg»…

19 րոպե ago

Բոչելլիին էլ բերեինք, պիտի մի բան ասեին, մի միտք էլ կա, չեմ բարձրաձայնում, որ չգողանան

Բոչելլիին էլ բերեինք, պիտի մի բան ասեին, մի միտք էլ կա, չեմ բարձրաձայնում, որ չգողանան…

20 րոպե ago

Մարզպետը խորամանկություններ է անում, որ ընտրություններում ՔՊ-ն հաղթի

Մարզպետը խորամանկություններ է անում, որ ընտրություններում ՔՊ-ն հաղթի Mon, 19 Oct 2026 21:16:24 +0400 Տավուշի…

33 րոպե ago

Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել Թուրքիայի յոթ քաղաքացու նկատմամբ

Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել Թուրքիայի յոթ քաղաքացու նկատմամբ Mon, 19 Oct 2026 21:00:37 +0400…

49 րոպե ago

Պահանջվում է Թյուդոր․ մենք, փաստացի, սառը քաղաքացիական պատերազմի մեջ ենք

Պահանջվում է Թյուդոր․ մենք, փաստացի, սառը քաղաքացիական պատերազմի մեջ ենք Mon, 19 Oct 2026 20:46:05…

1 ժամ ago

Հայաստանի ամենաերկարակյաց պաշտոնյան եւ նրա ունեցվածքը

Հայաստանի ամենաերկարակյաց պաշտոնյան եւ նրա ունեցվածքը Mon, 19 Oct 2026 20:45:03 +0400 1998-2000 թթ. ՀՀ…

1 ժամ ago