Հայաստանի ամենաերկարակյաց պաշտոնյան եւ նրա ունեցվածքը

Հայաստանի ամենաերկարակյաց պաշտոնյան եւ նրա ունեցվածքը

Mon, 19 Oct 2026 20:45:03 +0400


1998-2000 թթ. ՀՀ վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության նախարար, ապա Ազգային վիճակագրական ծառայության, իսկ 2018թ-ի մայիսի 21-ից ՀՀ վիճակագրական կոմիտեի նախագահ Ստեփան Մնացականյանը իր գույքի եւ եկամուտների մասին հայտարարագրում Աջափնյակում գտնվող մեկ հողամաս է հայտարարագրել, որի 1/20-րդ մասի սեփականատերն է, որը նվեր է ստացել 2020թ-ին։ Նա բանկում ունեցել է 17 հազար դոլար եւ 15 մլն դրամ ավանդ, իսկ բանկային հաշիվների մնացորդը կազմել է 3 հազար 825 դոլար, 9 մլն 172 հազար դրամ։ Մնացականյանի ունեցած կանխի դրամը կազմել է 6 հազար եվրո, 22 հազար դոլար ու 2 մլն 500 հազար դրամ։ Նրա եկամուտները կազմել են 21 մլն 959 հազար դրամ, որից 828 հազար դրամը գոյացել է կենսաթոշակից, 3 մլն 572 հազար դրամը՝ եկամտահարկի վերադարձից, իսկ մնացածը՝ աշխատավարձից։ Նա հիպոտեկային վարկով հողամաս է ձեռք բերել, որի մնացորդը կազմել է 53 մլն դրամ։ Նրա կինը՝ Սրբուհի Հովհաննիսյանը հայտարարագրել է Երևանի Կենտրոն վարչական շրջանում գտնվող բնակարան, որը ժառանգություն է ստացել 2001թ-ին։ 15 մլն դրամ բանկային ավանդ եւ 1 մլն 957 հազար դրամ բանկային հաշվի մնացորդ է հայտարարգրել, իսկ կանխիկ գումարը կազմել է 350 հազար դրամ եւ 2 հազար դոլար։ Եկամուտը կազմել է 454 հազար դրամ, որը գոյացել է կենսաթոշակից։

Այս հայտարարագրից կարելի է հասկանալ, թե ինչու է Ստեփան Մնացականյանը Հայաստանի ամենաերկարակյաց պաշտոնյաներից մեկը: Պատճառը ոչ միայն վիճակագրական թվերը մշտապես տվյալ պահին գործող իշխանությունների ճաշակով «նկարելն» է, այլեւ այն զգուշությունը, որով պաշտոնյան մոտենում է իր հայտարարագրերին եւ ունեցվածքը ձեւակերպելուն:

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Շենք է փլուզվել Նյու-Յորքում․ կան տուժածներ

Շենք է փլուզվել Նյու-Յորքում․ կան տուժածներ Thu, 12 Nov 2026 20:30:22 +0400 Շենք է փլուզվել…

3 րոպե ago

Բաքուն պնդում է՝ Ալիևի հետ հանդիպումը Փաշինյանն է նախաձեռնել

Բաքուն պնդում է՝ Ալիևի հետ հանդիպումը Փաշինյանն է նախաձեռնել Thu, 12 Nov 2026 20:29:27 +0400…

3 րոպե ago

Փաշինյանն ու Ալիևը հանդիպել են Դուբլինում

Փաշինյանն ու Ալիևը հանդիպել են Դուբլինում Thu, 12 Nov 2026 20:17:07 +0400 Եվրոպական քաղաքական համայնքի…

16 րոպե ago

«Մյուս ջեբերինդ էլ դատարկի`պեռաշկի կուկուռուզ չկա՞», «Այ չտես, խայտառակում ես հայ ազգը». քոմենթներ

«Մյուս ջեբերինդ էլ դատարկի`պեռաշկի կուկուռուզ չկա՞», «Այ չտես, խայտառակում ես հայ ազգը». քոմենթներ Thu, 12…

18 րոպե ago

Հորմուզի նեղուցի հարցում հասել են համաձայնության

Հորմուզի նեղուցի հարցում հասել են համաձայնության Thu, 12 Nov 2026 20:00:30 +0400 Թեհրանն ու Մասքաթը…

32 րոպե ago

Հայտնի է Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Կիպրոսի հետ խաղի համար

Հայտնի է Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Կիպրոսի հետ խաղի համար Thu, 12 Nov 2026 19:57:49…

35 րոպե ago