40 տարի բանտում անցկացնելուց հետո արդարացվել է

40 տարի բանտում անցկացնելուց հետո արդարացվել է

Sat, 26 Sep 2026 18:30:20 +0400


Միացյալ Նահանգներում դատարանը արդարացրել է տղամարդուն, ով կնոջը սպանելու համար 40 տարի անցկացրել է բանտում։ Դա տեղի է ունեցել Ալաբամա քաղաքում։ Այս մասին հայտնում է New York Post պարբերականը։ Համաձայն գործի նյութերի, 1985 թվականի մայիսի 31-ին Անդալուժա քաղաքում հայտնաբերվել էր քսանչորսամյա Ջուլի Մաքրորիի դիակը՝ իր տանը։ Կնոջ դիակի վրա եղել էին բռնության բազմաթիվ հետքեր, ներառյալ՝ դանակով հարվածի բազմաթիվ հետքեր։ Կյանքը փրկել չէր հաջողվել։ Գլխավոր կասկածյալ է դառնում ամուսինը՝ քսանվեցամյա Չարլզ Մաքրորին։

Ամուսինները ապահարզանի գործընթացի մեջ էին գտնվում, սակայն շարունակում էին շփվել, միասին գնում էին հոգեբանի մոտ, միասին դաստիարակում էին իրենց երկամյա որդուն։ Դատախազությունը հայտարարել էր, որ զայրույթի պահին Չարլզն է ծեծի ենթարկել կնոջը՝ պատճառելով վնասվածքներ, որոնք համատեղելի չեն կյանքի հետ։ 1986 թվականին Չարլզին մեղավոր ճանաչեցին, թեեւ մեղադրանքի համար միայն մեկ հանցանշան կար՝ ատամնահետքեր։ Եւ ահա՝ քառասուն տարի անց՝ գործի վերաբացում է կատարվել եւ դատարանը հայտարարել է, որ Չարլզի մեղավորությունը չի կարելի ապացուցված համարել, քանի որ չկան ԴՆԹ հետքեր եւ այլ հանցանշաններ։ Իսկ ատամնահետքերը արդեն վաղուց համարվում են ոչ հավաստի հանցանշան քրեագիտության մեջ։ Դրա հիման վրա էլ՝ նրան դատարանը ազատ է արձակել։ Այժմ դատախազությունը կամ վեց ամսվա ընթացքում պետք է մեղադրանքը հաստատող հուսալի եւ գիտականորեն հիմնավորված հանցանշաններ ապացուցի, կամ վերացնի Չարլք Մաքրորիին ներկայացված մեղադրանքը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Համաձայնել են թույլատրել միջուկային էներգիայի ոլորտի տեսուչների շրջայցը

Համաձայնել են թույլատրել միջուկային էներգիայի ոլորտի տեսուչների շրջայցը Sat, 26 Sep 2026 21:30:46 +0400 Իրանը…

14 րոպե ago

Հավատացեք` մենք քիչ չենք, իրենք են քիչ

Հավատացեք` մենք քիչ չենք, իրենք են քիչ Sat, 26 Sep 2026 21:15:12 +0400 Առաջ էլ…

29 րոպե ago

Ալիևը կանգ չի՛ առնի. «Ուժեղ Հայաստան»

Ալիևը կանգ չի՛ առնի. «Ուժեղ Հայաստան» Sat, 26 Sep 2026 21:01:54 +0400 Latest news from…

43 րոպե ago

Միջազգային օդանավակայանը անվանակոչել են քաղաքական գործչի անունով

Միջազգային օդանավակայանը անվանակոչել են քաղաքական գործչի անունով Sat, 26 Sep 2026 21:00:00 +0400 Իտալիայում Միլանի…

45 րոպե ago

«Տիզը» մահացավ, մյուս 3 «գողականներն» արդարացվեցին․ ինչ եղավ «Զոն նայող Անդուլիկի» գործով

«Տիզը» մահացավ, մյուս 3 «գողականներն» արդարացվեցին․ ինչ եղավ «Զոն նայող Անդուլիկի» գործով Sat, 26 Sep…

60 րոպե ago

Հ1֊ի Պետրոս Ղազարյանը դարձյալ տրտնջում է․ արհեստական օրակարգեր չեմ սպասարկում

Հ1֊ի Պետրոս Ղազարյանը դարձյալ տրտնջում է․ արհեստական օրակարգեր չեմ սպասարկում Sat, 26 Sep 2026 20:31:04…

1 ժամ ago