Ադրբեջանի արտգործնախարարի ՄԱԿ-ի ելույթն ու իրականությունը

Ադրբեջանի արտգործնախարարի ՄԱԿ-ի ելույթն ու իրականությունը

Sat, 26 Sep 2026 18:48:15 +0400


Ադրբեջանի արտգործնախարարի ՄԱԿ-ի ելույթն ու իրականությունը

Ադրբեջանի Արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը այսօր ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 81-րդ նստաշրջանի ժամանակ։

Այս ելույթը պատմության խեղաթյուրման շարունակություն էր՝ այն, ինչ անում են ադրբեջանական իշխանությունները, և ինչի մասին լռում են հայկական իշխանությունները։ Եվ այս ամենի ֆոնին ադրբեջանական իշխանավորները թույլ են տալիս իրենց հայատարարություններ, որոնք որևէ աղերս չունեն իրականության հետ։

1) Բայրամովի խոսքերով՝ Ադրբեջանը խաղաղութան նախաձեռնողն է։ Նրանք հրաժարվել են թշանմությունից՝ անկախ այն հանգամանքից, որ Ադրբեջանն ու Ադրբեջանի ժողովուրդը մեծ դժբախտություններ են տեսել վերջին տարիներին։

2) Իր խոսքերով՝ Ադրբեջանն առաջարկել է խաղաղություն՝ համապատասխան միջազգային բոլոր նորմերին և սկզբունքներին, որը հիմնված է միմյանց տարածքային ամբողջականության ճանաչման և հարգանքի վրա։

3) Ադրբեջանի արտգործնախարարը խոսելով իրենց նախաձեռնած խաղաղղությունից՝ շեշտել է, որ խաղաղության վերջնական հստատման գլխավոր պայմաններից է ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻ ԽԱՂԱՂ ՈՒ ԱՊԱՀՈՎ ՎԵՐԱԴԱՐՁԸ ԻՐԵՆՑ ՏՆԵՐ։

4) ՄԱԿ-ի ամբիոնից խոսում է չորս հազար անհետ կորած ադրբեջանցիների մասին։

5) Շեշտում է, որ Ադրբեջանը բազմազգ պետություն է։ Դարերի փորձը ցույց է տվել, որ Ադրբեջանում բազմազգ, բազմակրոն ու բազմամշակույթ համանյքները խաղաղ ու բնականոն կյանքով են ապրում ։
Թեպետ հույսեր չկան, որ իշխանություններն այս ամենին կարձագանքեն, սակայն մի քանի դիտարկում.

1) Թշնամությունից հրաժարվելուց խոսում են նրանք, ովքեր մինչ այսօր մշակութային ցեղասպանություն են իրականցնում գրավված տարածքներում։ Ատելություն են սերմանում հայերի, հայկական մշակույթի ու հայկականության հանդեպ։ Խոսում են Ադրբեջանի ժողովրդի դժբախտություններից նրանք, ովքեր բռնաբարում, դաժանաբար սպանում են կանանց։ Ովքեր թիրախավորում են հոսպիտալներ ու խաղաղ բնակչությանը, երեխաներին։ Ովքեր յուրաքանչյուր հայի գլխի համար գին են առաջարկում։ Այս շարքը, ցավոք, երկար է։
2) Խաղաղություն՝ համապատասխան միջազգային նորմերին. Բաքվում դեռ պահվում են հայ ռազմագերիներ, մինչ այսօր կան անհետ կորածներ։ Բաքուն անդադար պահանջներ է ներկայացնում Հայաստանին՝ միակողմանի պահանջներ։

Տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչում. ադրբեջանական զորքերը մինչ այսօր գտնվում են Հայաստանի Հանրապետության ինքնիշխան սահմաններից ներս։
3) Ավելի քան 120 հազար հայերին տնից զրկելով՝ խոսում են իրենց ժողովրդի խաղաղ վերադարձի մասին այն տարածքներ, որոնք ավելի շատ պատմություն ունեն ու բնակեցված են եղել բնիկ հայերով, քանի որոշ պետությունների ամբողջական պատմությունն է։
4) Նրանց չի խանգարում անհետ կորածների, ականազերծման, ականների պայթյուններից մահացածների մասին խոսելը։ Նրանք դրանց մասին խոսում են ամենաբարձր ամբիոններից և դա նրանց «խաղաղությանը» չի խանագարում։ Իսկ մենք պիտի նման թեմաները «փակենք, դնենք դարակներում»։
5) Դեռ չի անցել նույնիսկ 5 տարի, ինչ էթնիկ զտում է տեղի ունեցել Արցախում։ Եվ այս թարմ հիշողություններով էլ դեռ նրանք ասում են, թե Ադրբեջանը բազմազգ պետություն է, ուր հարգվում են ազգային պատկանելիությունը, կրոնը, մշակույթը։ Էլ չենք խոսում իրենց «դարավոր թուրանի» մասին։

Եվ այս պայմաններում՝ միակողմանի զիջումների, հայկական կողմի խնդիրների «դարակում փակ պահելու», Ադրբեջանի հրամայական հայտարարությունների, մշակութային ցեղասպանության, միայն հայկական կողմի «խաղաղության խնամքի», մենք կորցնում ենք ոչ միայն մեր իրավունքները, պատմությունը, մշակույթը, այլ առհասարակ ձայնը՝ արդարության ու ճշմարտության ձայնը, որ պիտի հնչեր միջազգային հարթակներում։ Սա է նրանց իրական Հայաստանը։

Լիաննա Գասպարյան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Համաձայնել են թույլատրել միջուկային էներգիայի ոլորտի տեսուչների շրջայցը

Համաձայնել են թույլատրել միջուկային էներգիայի ոլորտի տեսուչների շրջայցը Sat, 26 Sep 2026 21:30:46 +0400 Իրանը…

13 րոպե ago

Հավատացեք` մենք քիչ չենք, իրենք են քիչ

Հավատացեք` մենք քիչ չենք, իրենք են քիչ Sat, 26 Sep 2026 21:15:12 +0400 Առաջ էլ…

29 րոպե ago

Ալիևը կանգ չի՛ առնի. «Ուժեղ Հայաստան»

Ալիևը կանգ չի՛ առնի. «Ուժեղ Հայաստան» Sat, 26 Sep 2026 21:01:54 +0400 Latest news from…

42 րոպե ago

Միջազգային օդանավակայանը անվանակոչել են քաղաքական գործչի անունով

Միջազգային օդանավակայանը անվանակոչել են քաղաքական գործչի անունով Sat, 26 Sep 2026 21:00:00 +0400 Իտալիայում Միլանի…

44 րոպե ago

«Տիզը» մահացավ, մյուս 3 «գողականներն» արդարացվեցին․ ինչ եղավ «Զոն նայող Անդուլիկի» գործով

«Տիզը» մահացավ, մյուս 3 «գողականներն» արդարացվեցին․ ինչ եղավ «Զոն նայող Անդուլիկի» գործով Sat, 26 Sep…

59 րոպե ago

Հ1֊ի Պետրոս Ղազարյանը դարձյալ տրտնջում է․ արհեստական օրակարգեր չեմ սպասարկում

Հ1֊ի Պետրոս Ղազարյանը դարձյալ տրտնջում է․ արհեստական օրակարգեր չեմ սպասարկում Sat, 26 Sep 2026 20:31:04…

1 ժամ ago