Պատերազմը չի ավարտվել․ Արման Աբովյան

Պատերազմը չի ավարտվել․ Արման Աբովյան

Sun, 27 Sep 2026 10:47:29 +0400


Դժվար է հավատալ, որ այդ անիծված օրվանից անցել է վեց տարի։
2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսվեց ոչ թե հերթական պատերազմը` հանուն մեր Հայրենիքի։ Սկսվեց պատերազմ` հայ լինելու մեր իրավունքի համար։ Սա պաթոս չէ, սա այն իրականությունն է, որի մեջ մենք ապրում ենք արդեն վեց տարի։

Այն ժամանակ մենք անգամ չէինք կարող պատկերացնել, որ սեպտեմբերի 27-ը դառնալու է մեր պատմության նոր հաշվարկի կետը։ Մի կետ, որից հետո մեզանից յուրաքանչյուրի առաջ կանգնելու էր գլխավոր հարցը՝ մնա՞լ մարդ, թե՞ վերածվել մանկուրտի՝ հիշողությունից, պատվից, խղճից և սեփական պատմությունից զրկված չմարդու։
Այն ժամանակ մենք դեռ չէինք հասկանում, որ ամենասարսափելի պատերազմն այն չէ, երբ քո վրա կրակում են, երբ ռմբակոծում են քո տունը, և երբ թշնամին կանգնած է քո դիմաց։

Ամենասարսափելի պատերազմը սկսվում է այն ժամանակ, երբ թշնամին ներթափանցում է քո գլխի մեջ։
Երբ ղժղժան կարգախոսների ներքո փորձում են արմատախիլ անել քո հիշողությունը։ Երբ քեզ ատելություն են ներշնչում սեփական ժողովրդի նկատմամբ։ Երբ հանուն շինծու «խաղաղության» ստիպում են հրաժարվել սեփական պատմությունից, նախնիներից, մշակույթից և հավատից։

Երբ քեզ աստիճանաբար զրկում են այն ամենից, ինչը քեզ մարդ է դարձնում, և ի վերջո վերածում են անասունի, որը պատրաստ է հրաժարվել նույնիսկ ինքն իրենից, մենակ «կերը» լինի։
Անցել է վեց տարի։
Եվ այս վեց տարիների ընթացքում մեզանից յուրաքանչյուրն իր ընտրությունն արդեն կատարել է։
Ոմանք պահպանեցին հիշողությունը։
Ոմանք պահպանեցին արժանապատվությունը։
Ոմանք պահպանեցին հավատարմությունը սեփական ժողովրդին։
Իսկ ոմանք ընտրեցին մոռանալը։
Եվ եթե ինչ-որ մեկին թվում է, թե պատերազմն ավարտվել է, ապա շտապեմ հիասթափեցնել։
Այն չի ավարտվել։

2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչ օրս պատերազմը շարունակվում է։ Պարզապես այսօր դրա ճակատը միայն այնտեղ չէ, որտեղ զինվորներ են կանգնած։

Այն ընթանում է մեր հիշողության համար։
Մեր պատմության համար։
Մեր արժանապատվության համար։
Մեր երեխաների՝ իրենց ով լինելն իմանալու իրավունքի համար։
Եվ, ի վերջո, հայ մնալու և Հայրենիք ունենալու մեր իրավունքի համար։
Եվ եթե դուք դա չեք նկատում, դա դեռ չի նշանակում, որ պատերազմ չկա։
Իրականությունը դրանից չի փոխվում։

Արման Աբովյան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Մենք ապրում ենք համատարած ստի պայմաններում․ Վարուժան Գեղամյան

Մենք ապրում ենք համատարած ստի պայմաններում․ Վարուժան Գեղամյան Sun, 27 Sep 2026 13:36:06 +0400 Թյուրքագետ…

11 րոպե ago

Հույս ունի՝ Ռուս-Ուկրաինական հակամարտությունը կկարգավորվի

Հույս ունի՝ Ռուս-Ուկրաինական հակամարտությունը կկարգավորվի Sun, 27 Sep 2026 13:30:02 +0400 Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ…

17 րոպե ago

Ժամը 11:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

Ժամը 11:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները Sun, 27 Sep 2026 13:15:08 +0400 ՀՀ ԿԸՀ-ն…

32 րոպե ago

Ծնվել են Արցախն ու Շուշին՝ հերոս Համբիկ Սասունյանի զավակները

Ծնվել են Արցախն ու Շուշին՝ հերոս Համբիկ Սասունյանի զավակները Sun, 27 Sep 2026 13:11:28 +0400…

36 րոպե ago

Հռոմի պապի հատուկ դեսպանորդը կրկին Մոսկվա է մեկնում պատերազմի պատճառով

Հռոմի պապի հատուկ դեսպանորդը կրկին Մոսկվա է մեկնում պատերազմի պատճառով Sun, 27 Sep 2026 13:05:12…

42 րոպե ago

Թուլության դիրքերից վարվող քաղաքականությունը չի կարող խաղաղություն ապահովել․ Ալիևը կանգ չի առնելու․ Աբրահամյան

Թուլության դիրքերից վարվող քաղաքականությունը չի կարող խաղաղություն ապահովել․ Ալիևը կանգ չի առնելու․ Աբրահամյան Sun, 27…

52 րոպե ago