Կիրակի , 27 Սեպտեմբերի 2026

Պատերազմը չի ավարտվել․ Արման Աբովյան

Պատերազմը չի ավարտվել․ Արման Աբովյան

Sun, 27 Sep 2026 10:47:29 +0400


Դժվար է հավատալ, որ այդ անիծված օրվանից անցել է վեց տարի։
2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսվեց ոչ թե հերթական պատերազմը` հանուն մեր Հայրենիքի։ Սկսվեց պատերազմ` հայ լինելու մեր իրավունքի համար։ Սա պաթոս չէ, սա այն իրականությունն է, որի մեջ մենք ապրում ենք արդեն վեց տարի։

Այն ժամանակ մենք անգամ չէինք կարող պատկերացնել, որ սեպտեմբերի 27-ը դառնալու է մեր պատմության նոր հաշվարկի կետը։ Մի կետ, որից հետո մեզանից յուրաքանչյուրի առաջ կանգնելու էր գլխավոր հարցը՝ մնա՞լ մարդ, թե՞ վերածվել մանկուրտի՝ հիշողությունից, պատվից, խղճից և սեփական պատմությունից զրկված չմարդու։
Այն ժամանակ մենք դեռ չէինք հասկանում, որ ամենասարսափելի պատերազմն այն չէ, երբ քո վրա կրակում են, երբ ռմբակոծում են քո տունը, և երբ թշնամին կանգնած է քո դիմաց։

Ամենասարսափելի պատերազմը սկսվում է այն ժամանակ, երբ թշնամին ներթափանցում է քո գլխի մեջ։
Երբ ղժղժան կարգախոսների ներքո փորձում են արմատախիլ անել քո հիշողությունը։ Երբ քեզ ատելություն են ներշնչում սեփական ժողովրդի նկատմամբ։ Երբ հանուն շինծու «խաղաղության» ստիպում են հրաժարվել սեփական պատմությունից, նախնիներից, մշակույթից և հավատից։

Երբ քեզ աստիճանաբար զրկում են այն ամենից, ինչը քեզ մարդ է դարձնում, և ի վերջո վերածում են անասունի, որը պատրաստ է հրաժարվել նույնիսկ ինքն իրենից, մենակ «կերը» լինի։
Անցել է վեց տարի։
Եվ այս վեց տարիների ընթացքում մեզանից յուրաքանչյուրն իր ընտրությունն արդեն կատարել է։
Ոմանք պահպանեցին հիշողությունը։
Ոմանք պահպանեցին արժանապատվությունը։
Ոմանք պահպանեցին հավատարմությունը սեփական ժողովրդին։
Իսկ ոմանք ընտրեցին մոռանալը։
Եվ եթե ինչ-որ մեկին թվում է, թե պատերազմն ավարտվել է, ապա շտապեմ հիասթափեցնել։
Այն չի ավարտվել։

2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչ օրս պատերազմը շարունակվում է։ Պարզապես այսօր դրա ճակատը միայն այնտեղ չէ, որտեղ զինվորներ են կանգնած։

Այն ընթանում է մեր հիշողության համար։
Մեր պատմության համար։
Մեր արժանապատվության համար։
Մեր երեխաների՝ իրենց ով լինելն իմանալու իրավունքի համար։
Եվ, ի վերջո, հայ մնալու և Հայրենիք ունենալու մեր իրավունքի համար։
Եվ եթե դուք դա չեք նկատում, դա դեռ չի նշանակում, որ պատերազմ չկա։
Իրականությունը դրանից չի փոխվում։

Արման Աբովյան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Զիդանը կանոններ է խստացրել

Զիդանը կանոններ է խստացրել Sun, 27 Sep 2026 09:30:23 +0400 Ֆրանսիայի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով