OpenAI-ի ղեկավարին կանչել են խորհրդարան
Mon, 28 Sep 2026 23:00:58 +0400
Ավստրալիայի պառլամենտական կոմիտեն հրավիրել է OpenAI-ի ղեկավար Սեմ Ալթմանին եւ Anthropic-ի ղեկավար Դարիո Ամոդեին խորհրդարան՝ ԱԲ եւ դատա-կենտրոնների հարցերով կայանալիք լսումներին մասնակցելու։ Այս մասին հայտնում է The Guardian պարբերականը։
Ավելի վաղ, Ավստրալիայի վարչապետ Թոնի Ալբանեզեն հայտարարել է, որ ԱԲ տեխնոլոգիական մոդելը կարողացել է կոտրել Ավստրալիայի առողջապահական համակարգի տվյալների բազան եւ հայտնվել կոնֆիդենցիալ տեղեկատվություն պարունակող տիրույթում։