Քննարկվել է ԱՄՆ-Իրան պատերազմի դադարեցման հարցը․ նոր շրջադա՞րձ
Tue, 29 Sep 2026 12:00:01 +0400
ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչները միջնորդ երկրների հետ առանձին քննարկել են Մերձավոր Արևելքում հակամարտության ավարտի ուղիները։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով երկու երկրների ներկայացուցիչներին։
Աղբյուրները լրագրողներին հայտնել են, որ հետագա բանակցությունների ընթացքում ուշադրությունը կկենտրոնացվի Իրանի կողմից նախորդ շաբաթ ԱՄՆ-ին ներկայացրած յոթօրյա ծրագրում շտկումներ անելուն։
Քննարկումների մանրամասները, ինչպես նաև հաջորդ բանակցությունների անցկացման ժամկետը և ձևաչափը չեն հրապարակվել։
Ավելի վաղ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել էր, որ Թեհրանն ԱՄՆ-ին է ներկայացրել Հորմուզի նեղուցը բացելու յոթօրյա ծրագիր՝ ծովային շրջափակման և նավթի արտահանման սահմանափակումների վերացման դիմաց։ Սակայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մերժել է այս առաջարկը։