Երեքշաբթի , 29 Սեպտեմբերի 2026

Քննարկվել է ԱՄՆ-Իրան պատերազմի դադարեցման հարցը․ նոր շրջադա՞րձ

Քննարկվել է ԱՄՆ-Իրան պատերազմի դադարեցման հարցը․ նոր շրջադա՞րձ

Tue, 29 Sep 2026 12:00:01 +0400


ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչները միջնորդ երկրների հետ առանձին քննարկել են Մերձավոր Արևելքում հակամարտության ավարտի ուղիները։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով երկու երկրների ներկայացուցիչներին։

Աղբյուրները լրագրողներին հայտնել են, որ հետագա բանակցությունների ընթացքում ուշադրությունը կկենտրոնացվի Իրանի կողմից նախորդ շաբաթ ԱՄՆ-ին ներկայացրած յոթօրյա ծրագրում շտկումներ անելուն։

Քննարկումների մանրամասները, ինչպես նաև հաջորդ բանակցությունների անցկացման ժամկետը և ձևաչափը չեն հրապարակվել։

Ավելի վաղ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել էր, որ Թեհրանն ԱՄՆ-ին է ներկայացրել Հորմուզի նեղուցը բացելու յոթօրյա ծրագիր՝ ծովային շրջափակման և նավթի արտահանման սահմանափակումների վերացման դիմաց։ Սակայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մերժել է այս առաջարկը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Մեր վերջին հանդիպումը 7 ժամից ավելի տևեց․ Փեզեշքիանը՝ Իրանի առաջնորդի մասին

Մեր վերջին հանդիպումը 7 ժամից ավելի տևեց․ Փեզեշքիանը՝ Իրանի առաջնորդի մասին Sat, 26 Sep 2026 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով