Դեֆանս Հաուզինգ․ ողբերգական դեպքը տեղի է ունեցել այլ ընկերության աշխատանքների ժամանակ

Դեֆանս Հաուզինգ․ ողբերգական դեպքը տեղի է ունեցել այլ ընկերության աշխատանքների ժամանակ

Tue, 29 Sep 2026 22:54:18 +0400


Սեպտեմբերի 29-ին «Դեֆանս Հաուզինգ» թաղամասում տեղի ունեցած ողբերգական դեպքի առնչությամբ «Դեֆանս Հաուզինգը» հայտնում է, որ երեք անձի մահվան պատճառ դարձած դժբախտ դեպքը տեղի է ունեցել ոչ թե շինարարական աշխատանքների ընթացքում, այլ շինարարական աշխատանքներն արդեն ավարտած ընկերություններից մեկի կողմից իրեն պատկանող աշտարակային կռունկի ապամոնտաժման ժամանակ։

Դեպքի հետևանքով մահացած երեք անձինք «Դեֆանս Հաուզինգ Ինվեստ» ընկերության աշխատակիցներ չեն հանդիսացել։

«Դեֆանս Հաուզինգ Ինվեստ» ընկերությունը «Դեֆանս Հաուզինգ» թաղամասի կառուցապատողն է։ Թաղամասում շինարարական աշխատանքներն իրականացնում են տասնյակ մասնագիտացված կազմակերպություններ՝ ընկերության հետ կնքված պայմանագրերի հիման վրա։

Յուրաքանչյուր կազմակերպություն իր կողմից իրականացվող աշխատանքների շրջանակում պատասխանատու է դրանց կազմակերպման, ինչպես նաև աշխատանքի անվտանգության համապատասխան նորմերի պահպանման համար։

«Դեֆանս Հաուզինգը» խորին ցավակցություն է հայտնում ողբերգական դեպքի հետևանքով մահացած անձանց ընտանիքներին և հարազատներին։

Ընկերությունը շահագրգռված է դեպքի օբյեկտիվ և բազմակողմանի քննությամբ և պատրաստակամորեն համագործակցում է իրավասու մարմինների հետ։

Դեֆանս Հաուզինգի մամուլի ծառայություն

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Լսե՞լ եք համակարգային կոռուպցիայի մասին

Լսե՞լ եք համակարգային կոռուպցիայի մասին Tue, 20 Oct 2026 17:05:59 +0400 ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության…

8 րոպե ago

Ֆրանսիայի օրինակը մտահոգել է Գերմանիային․ կոչով դիմել են իրենց քաղաքացիներին

Ֆրանսիայի օրինակը մտահոգել է Գերմանիային․ կոչով դիմել են իրենց քաղաքացիներին Tue, 20 Oct 2026 17:00:51…

13 րոպե ago

Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար

Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Tue, 20 Oct 2026 16:59:22 +0400…

15 րոպե ago

«Մանկական Եվրատեսիլ 2026»-ին ընդառաջ ներկայացվել են Naré-ի ելույթի առաջին լուսանկարները

«Մանկական Եվրատեսիլ 2026»-ին ընդառաջ ներկայացվել են Naré-ի ելույթի առաջին լուսանկարները Tue, 20 Oct 2026 16:53:21…

21 րոպե ago

«Հայբիզնես» (այժմ` «Ամիօ») բանկի կառավարիչը ոսկու փոխարեն ոսկեգույն կոնֆետներ էր գրավադրել

«Հայբիզնես» (այժմ` «Ամիօ») բանկի կառավարիչը ոսկու փոխարեն ոսկեգույն կոնֆետներ էր գրավադրել Tue, 20 Oct 2026…

29 րոպե ago

Խնդրում է, որ ներեն․․․

Խնդրում է, որ ներեն․․․ Tue, 20 Oct 2026 16:30:58 +0400 Համաշխարհային ֆուտբոլի պորտուգալացի աստղ, Պորտուգալիայի…

43 րոպե ago