Հայոց Հայրապետի բարձր տնօրինությամբ հիմնվեց Սբ Էջմիածնի Թանգարանների վերականգնման արհեստանոցը

Հայոց Հայրապետի բարձր տնօրինությամբ հիմնվեց Սբ Էջմիածնի Թանգարանների վերականգնման արհեստանոցը

Fri, 02 Oct 2026 20:44:10 +0400


Հոկտեմբերի 2-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ թանգարանային արժեքների վերականգնման և կոնսերվացման արհեստանոցի բացման հանդիսավոր արարողությունը։

«Ալեք և Մարի Մանուկյան» գանձատան հարկաբաժնում Ամենայն Հայոց Հայրապետի նախաձեռնությամբ հիմնված արհեստանոցը Ճապոնիայի կառավարության մշակութային «Grassroots» դրամաշնորհային ծրագրի շրջանակում, Հայաստանում Ճապոնիայի դեսպանության և Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) աջակցությամբ, համալրվել է անհրաժեշտ սարքավորումներով։

Բացման արարողությանը ներկա էին Հայաստանում Ճապոնիայի փոխդեսպան տիկին Անազավա Յոկոն, ՀԲԸՄ Հայաստանի նախագահ և Կենտրոնական վարչության անդամ տիար Վազգեն Յակուբյանը, ինչպես նաև Հայաստանյան թանգարանների ներկայացուցիչներ, վերականգնման մասնագետներ եւ Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) Հայաստանյան պաշտոնյաներ, ճապոնագետներ։

Ներկաներին Վեհափառ Հայրապետի օրհնությունն ու գնահատանքի խոսքը փոխանցեց Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը։

Բացման խոսքում Մայր Աթոռի թանգարանների և արխիվի տնօրեն Հոգեշնորհ Տ. Ասողիկ աբեղա Կարապետյանն անդրադարձավ արհեստանոցի գործունեությանը՝ շնորհակալություն հայտնելով Ճապոնիայի կառավարությանը և Հայկական բարեգործական ընդհանուր միությանը ցուցաբերած աջակցության համար։

Իր հերթին փոխդեսպան տիկին Անազավա Յոկոն գոհունակություն հայտնեց արդյունավետ համագործակցության առնչությամբ՝ հույս հայտնելով, որ տրամադրված սարքավորումները կծառայեն թանգարանային նմուշների վերականգնման ու պահպանման աշխատանքներին։

Տիար Վազգեն Յակուբյանն անդրադարձավ Մայր Աթոռի և ՀԲԸՄ-ի բազմամյա համագործակցությանը՝ ընդգծելով, որ թանգարաններում պահվող արժեքները ժողովրդի ինքնության և պատմական հիշողության վկաներն են։ Նա կարևորեց արհեստանոցի համալրումը նորարարական սարքավորումներով, որոնք կնպաստեն այդ արժեքների վերականգնման և անխաթար պահպանության գործին։

Արհեստանոցի գործունեությունը հնարավորություն կտա ընդլայնել Մայր Աթոռի թանգարանային հավաքածուների ցուցադրությունը՝ պահոցներում գտնվող հոգևոր և մշակութային արժեքները պատշաճ կերպով ներկայացնելով հանրությանը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Հրապարակ»․ Նախկին քաղաքապետին երկու տարբեր դատավոր է դատում

«Հրապարակ»․ Նախկին քաղաքապետին երկու տարբեր դատավոր է դատում Sat, 24 Oct 2026 08:20:19 +0400 Աբովյանի…

19 րոպե ago

«Հրապարակ»․ Կապանում կեղծ ընդդիմադիր են փնտրում

«Հրապարակ»․ Կապանում կեղծ ընդդիմադիր են փնտրում Sat, 24 Oct 2026 08:15:22 +0400 Նոյեմբերի 29-ին Կապանում…

24 րոպե ago

«Հրապարակ»․ Խորհրդարանում վերանորոգման թեժ շրջան է

«Հրապարակ»․ Խորհրդարանում վերանորոգման թեժ շրջան է Sat, 24 Oct 2026 08:10:03 +0400 Խորհրդարանում վերանորոգման թեժ…

29 րոպե ago

«Հրապարակ»․ ԱԺ-ում ոստիկանական կարգեր են հաստատել

«Հրապարակ»․ ԱԺ-ում ոստիկանական կարգեր են հաստատել Sat, 24 Oct 2026 08:05:54 +0400 Ազգային ժողովի աշխատակազմից…

34 րոպե ago

«Հրապարակ»․ Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ

«Հրապարակ»․ Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ Sat, 24 Oct 2026 08:00:45 +0400 44-օրյա պատերազմում զոհված…

39 րոպե ago

Մահացել է «Մենք ապագայից ենք» կինոնկարի դերասանը

Մահացել է «Մենք ապագայից ենք» կինոնկարի դերասանը Fri, 23 Oct 2026 23:55:28 +0400 Մահացել է…

9 ժամ ago