Բանակի զինանոցը զգալիորեն համալրվել է․ Դոնալդ Թրամփ
Fri, 02 Oct 2026 21:00:45 +0400
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները վերջին կես տարում զգալիորեն համալրել է ամերիկյան բանակի զինանոցը։ Այս մասին նա ասել է Time հանդեսին տված հարցազրույցի ժամանակ։ Թրամփը նաեւ ասել է, որ նախկին նախագահ Ջո Բայդենի օրոք ահռելի ծավալի սպառզինություններ ու զինամթերք է փոխանցվել Ուկրաինային։ Ավելին, քան օգտագործվել է Իրանի դեմ պատերազմում։ Սակայն հիմա Միացյալ Նահանգները կարողացել է համալրել իր զենք զինամթերքի զինանոցը եւ լրացնել պակասորդը։