Ոչ մի քրեական գործ չի կոտրի վանաձորցիների կամքը․ «Հայաստան» դաշինք

Ոչ մի քրեական գործ չի կոտրի վանաձորցիների կամքը․ «Հայաստան» դաշինք

Sat, 03 Oct 2026 11:57:50 +0400


«Հայաստան» դաշինքի հայտարարությունը․

««Հայաստան» դաշինքի անդամ Արթուր Օհանյանի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում, կեսգիշերին նրան հակակոռուպցիոն դատարանի «հայտնի» դատավորը, չունենալով որևէ փաստական տվյալ, որևէ հիմք, կալանավորեց մեկ ամիս ժամկետով։
Դաշինքը սա որակում է որպես քաղաքական հետապնդման հերթական դրսևորում:
Հետապնդման ժամանակը պատահական չէ։ Այն սկսվել է Վանաձորի տեղական ինքնակառավարման մարմինների սպասվող ընտրություններից առաջ։ Արթուր Օհանյանը վանաձորցի է, ով իր գործունեությամբ վաստակել է համաքաղաքացիների հարգանքն ու վստահությունը։ Ակնհայտ է, որ իշխանությունը փորձում է ընտրություններից առաջ չեզոքացնել Վանաձորում հեղինակություն ունեցող ընդդիմադիր գործչին և վախի մթնոլորտ ստեղծել նրա համակիրների շրջանում։
Վանաձորում սա նորություն չէ. քաղաքի բնակիչները լավ են հիշում, թե ինչպես 2021 թվականի ընտրություններից հետո իշխանությունը վարվեց վանաձորցիների քվեի հետ։ Իրավապահ համակարգը կրկին օգտագործվում է որպես քաղաքական հաշվեհարդարի գործիք. չկարողանալով հաղթել քաղաքական պայքարում՝ իշխանությունը դիմում է քրեական գործերի։
«Հայաստան» դաշինքը՝
• պահանջում է անհապաղ դադարեցնել Արթուր Օհանյանի նկատմամբ քաղաքական դրդապատճառներով իրականացվող հետապնդումը,
• կոչ է անում իրավապաշտպան և միջազգային կառույցներին, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչություններին պատշաճ գնահատական տալ նախընտրական շրջանում ընդդիմության նկատմամբ ճնշումներին:
Ոչ մի քրեական գործ չի կոտրի վանաձորցիների կամքը։ Վանաձորի իշխանությունը պետք է որոշեն վանաձորցիները՝ ոչ թե քննչական մարմինները»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ու՞մ է տեսնում ՈւԵՖԱ-ն ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում․ ինտրիգ կա

Ու՞մ է տեսնում ՈւԵՖԱ-ն ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում․ ինտրիգ կա Tue, 17 Nov 2026 11:30:00 +0400…

10 րոպե ago

Սև ծովում Ադրբեջանի և Թուրքիայի քաղաքացիներով նավ է խորտակվել

Սև ծովում Ադրբեջանի և Թուրքիայի քաղաքացիներով նավ է խորտակվել Tue, 17 Nov 2026 11:23:56 +0400…

16 րոպե ago

Մեր ունեցվածքը խլում են. Ի՞նչ խնդրանքով դիմեցին քաղաքացիները Ղազինյանին

Մեր ունեցվածքը խլում են. Ի՞նչ խնդրանքով դիմեցին քաղաքացիները Ղազինյանին Tue, 17 Nov 2026 11:22:01 +0400…

18 րոպե ago

Ծնողները միաբերան ասել են՝ խնդրում ենք այս մարդուն պահեք․ Ավինյանը՝ երաժշտական դպրոցի տնօրենի մասին

Ծնողները միաբերան ասել են՝ խնդրում ենք այս մարդուն պահեք․ Ավինյանը՝ երաժշտական դպրոցի տնօրենի մասին Tue,…

21 րոպե ago

«Հրապարակ». Էժանագին շոու է՝ հանրության ականջներից լապշաներ կախելու համար

«Հրապարակ». Էժանագին շոու է՝ հանրության ականջներից լապշաներ կախելու համար Tue, 17 Nov 2026 11:15:01 +0400…

25 րոպե ago

Գնացքը գնացել ա, կլինի 1 րոպե թե 5. Դատավոր Բալայանը բարկացավ

Գնացքը գնացել ա, կլինի 1 րոպե թե 5. Դատավոր Բալայանը բարկացավ Tue, 17 Nov 2026…

30 րոպե ago