Շաբաթ , 3 Հոկտեմբերի 2026

Ոչ մի քրեական գործ չի կոտրի վանաձորցիների կամքը․ «Հայաստան» դաշինք

Ոչ մի քրեական գործ չի կոտրի վանաձորցիների կամքը․ «Հայաստան» դաշինք

Sat, 03 Oct 2026 11:57:50 +0400


«Հայաստան» դաշինքի հայտարարությունը․

««Հայաստան» դաշինքի անդամ Արթուր Օհանյանի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում, կեսգիշերին նրան հակակոռուպցիոն դատարանի «հայտնի» դատավորը, չունենալով որևէ փաստական տվյալ, որևէ հիմք, կալանավորեց մեկ ամիս ժամկետով։
Դաշինքը սա որակում է որպես քաղաքական հետապնդման հերթական դրսևորում:
Հետապնդման ժամանակը պատահական չէ։ Այն սկսվել է Վանաձորի տեղական ինքնակառավարման մարմինների սպասվող ընտրություններից առաջ։ Արթուր Օհանյանը վանաձորցի է, ով իր գործունեությամբ վաստակել է համաքաղաքացիների հարգանքն ու վստահությունը։ Ակնհայտ է, որ իշխանությունը փորձում է ընտրություններից առաջ չեզոքացնել Վանաձորում հեղինակություն ունեցող ընդդիմադիր գործչին և վախի մթնոլորտ ստեղծել նրա համակիրների շրջանում։
Վանաձորում սա նորություն չէ. քաղաքի բնակիչները լավ են հիշում, թե ինչպես 2021 թվականի ընտրություններից հետո իշխանությունը վարվեց վանաձորցիների քվեի հետ։ Իրավապահ համակարգը կրկին օգտագործվում է որպես քաղաքական հաշվեհարդարի գործիք. չկարողանալով հաղթել քաղաքական պայքարում՝ իշխանությունը դիմում է քրեական գործերի։
«Հայաստան» դաշինքը՝
• պահանջում է անհապաղ դադարեցնել Արթուր Օհանյանի նկատմամբ քաղաքական դրդապատճառներով իրականացվող հետապնդումը,
• կոչ է անում իրավապաշտպան և միջազգային կառույցներին, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչություններին պատշաճ գնահատական տալ նախընտրական շրջանում ընդդիմության նկատմամբ ճնշումներին:
Ոչ մի քրեական գործ չի կոտրի վանաձորցիների կամքը։ Վանաձորի իշխանությունը պետք է որոշեն վանաձորցիները՝ ոչ թե քննչական մարմինները»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Օգտատերն ու Ֆեյսբուքը

Օգտատերն ու Ֆեյսբուքը Fri, 02 Oct 2026 18:45:01 +0400 Ինչո՞ւ փակել Ֆեյսբուքը, եթե կարելի է …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով